Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/468

Այս էջը սրբագրված է

պարունակություններն ըմբռնելի չեն տղաներեն։ Տղա մը կարդացածը հասկնալու է առանց դասատուի մեկնության և բացատրության, երբ չհասկնա՝ կը ձանձրանա, կը զզվի, կը վհատի և վերջապես, իբրև տկար կը դատապարտվի և իսպառ կը զրկվի դաստիարակութենե։

Ազգային ուսումնական խորհուրդը նկատողության պետք է առնու անշուշտ այս կետն և դասագրոց ընտրություն պիտի ընեի զարգացումն և ի հառաջադիմություն ազգային մանկտվույն:


ՀԱՍՏԱՏԱՄՏՈԻԹՅՈԻՆ

Թյունտրև՝ թեթևագնաց, իթթիպա՝ հպատակիլ, մյուհթևի՝ պարունակող, տիտե՝ աչք, մեֆասիտ՝ հոռությունք...

— Բարև, Մարտիրոս աղա․․․

— Աստծու բարին, մյութթեխազ՝ ընտրյալ, ճևան՝ հավանություն, մուգասեմաթ բաժանում...

— Ի՞նչպես եք, Մարտիրոս աղա, աղե՞կ եք.․․

— Փառք Աստուծո, Ստեփաննոս աղա․․․ հայաթ մեմահ՝ կյանք և մահ...

— Հայերեն Թուհվե՞ կը կարդաս:

— Նյուքուլ՝ հետս կալ, ուտուլ՝ ղարտուղիլ, մեմուլ ձանձրացյալ, խարիս յուլ ուգուլ՝ խելքե դուրս...

— Չե՞ք ուզեր քիչ մը խոսակցիչ... շատ նստելու ժամանակ չունիմ...

— Քիչ մը նստեցե՛ք, հիմա կը լմննա կոր. թեթևագնաց՝ թյունտրև, հպատակիլ իթթիպա. պարունակող՝ մյուհթևի...

— Մնաք բարով։

— Խահվե բերենք Ստեփաննոս աղային... ընտրյալ՝ մյութթեխազ, հավանություն՝ ճևան, բաժանում՝ մուգասեմաթ...

— Ի՞նչ է աս սորվածդ, ըսե՛, որ ես ալ հասկնամ։

— Աղբար, Մանզումեի մեջ հաստատամտություն վերնագրով հոդված մը կը հրատարակվի կոր, ամեն հոդվածին տակը բառարան մալ կա նույն հոդվածին դժվարահասկնալի բառերուն համար, նախ՝ բառերը կը սորվիմ կոր, որ վերջն ալ հոդվածը կարդամ... ներեցե՛ք... մյունֆերիտ՝ զատյալ, թևամմյում՝ ընդհանրանալ, իպթինաեն՝ հաստատյալ...

— Մարտիրոս աղա, ատանկ դժվա՞ր կը սորվիս..․

— Դժվարն ալ խո՞սք է... երկու շաբաթ է, որ կաշխատիմ