Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/472

Այս էջը սրբագրված է

թյունտրև նյուքուլ, իթթիպա, ուտուլ, մելուլ, Մուհթևի, թեսհիլ, տիտե, ու չգիտեմ ինչ.․.

— Խելքդ չհասնիր քուկին, կնի՛կ։

— Ես կ՝երթամ ուրեմն։

— Գնա՛։

Մարտիրոս աղան կը շարունակե... մուգասեմաթ, հայեաթ, մեմաթ, ունֆուվանը շեպապեթ, ճեհիմի սիճճին... իպթինաեն. թևամմում, մունֆերիտ, իֆֆեթ, մերզուպ... Մարթա... Մարթա... Մարթա... Մարթա...

— Ի՞նչ կա դարձյալ։

— Եկուր սրկից քանի մը հատ հարցուր նայի՛նք։

— Պատառը բերանս ի՞նչպես հարցնեմ։

— Հատ մը հարցուր, երթանք ուտենք։

— Շատ աղեկ, ծաղիկ հասակ...

— Ունֆյու... ունվյու...

— Հա՛, հա՛, հա՛...

— Հայտե երթանք, դուն կռիվ ընելու փափագ ունիս․․․ շապե... շեպապեթ... ունֆյուվանը շեպապեթ... ոհ, վերջապես գտա յա։

— Երթանք, ուրեմն։

— Երթանք, կերակուրեն վերջը նորեն կսկսիմ, ես ասոր յախան թող չպիտի տամ, հոդվածեն բան մը չեմ հասկնար կոր նե բառ կը սորվիմ կոր յա՛... բառ ալ չեմ սորվիր կոր նե էյլենմիշ կըլլամ կոր յա՛։


1887

Դարձյալ չկրցանք մեռնիլ։

Ձյուն մալ եկավ մեր գլխուն, 1886 թվականն քիչ մալ ճերմրկցուց մեր մազերը, հինգ վեց ակռա ևս կորզեց մեր բերնեն, մեր հարբուխներուն և հոդացավերուն թվույն վրա զրո մալ ավելցուց, կտոր մալ սառն դրավ մեր արյան մեջ ու հեռացավ։ Գոնե Քաքանթարյանցի հոդվածները հետն առներ տաներ ու կաթվածե պահպաներ զմեզ... որովհետև ասանկ հոդվածներու դեմ ապահովական ընկերություններ հաստատված չեն տակավին մայրաքաղաքիս մեջ։

Այսպես ուրեմն, ժամանակն ամեն տարի նորանոր հարվածներ