Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/477

Այս էջը սրբագրված է

լալ՝ եթե ազգային դասատուք ներողամիտ աչոք նային գործին թերությանց, կամ եթե ազնիվ հասարակությունն սիրալիր ընդունելություն ընե գրքին։

Շահու խնդիր բնավ չկա գործին մեջ..․ սեպե թե այս գիրքերը ձրի կը բաշխվին ազգային մանկտվույն կամ ազգային մեծ մանկտվույն։

Ի բաց մեզմե կարծել, թե այդ աշխատասիրություններն օգտակար ծառայություններ չեն մատուցաներ ազգին, հեռի մեզմե խորհիլ, թե ազգի մը կրթությանը, նյութական և բարոյական զարգացմանը նվիրված անձինք առանց վարձատրութեան աշխատին, այսուամենայնիվ չենք ալ հանդուրժեր, որ հեղինակներն նվիրատուին կամ մեկենասին իրավունքն հափշտակեն իրենց հառաջաբանին մեջ։

Կը փափագիմ ես, որ հառաջաբաններն ալ անկեղծ ըլլան, այսինքն հեղինակներն, ինչպես նաև խմբագիրներն, քաջություն ունենան խոստովանելու, թե իրենց աշխատասիրություններովն ազգին ծառայելով հանդերձ անոնցմե նյութական շահ մալ կակնկալեն, կամ անկեղծությունն ավելի առաջ տանելով խոստովանիլ, թե իրենց ապրուստը հոգալու համար է միայն, որ ազգին ծառայելու դատապարտված են։

Օ՜հ... ի՜նչ աղեկ բան է ճշմարտախոսությունն... կարծես թե մարդուս սրտին վրայեն բեռ մը կը բառնա և շնչառությունը կը դյուրացնե... մարդիկ պարտավոր են ճշմարտախոս լինել գեթ առողջապահական տեսակետով։

Խստապահանջ չեմ ես. կը բաղձամ գիրք մը տեսնել հրատարակված և հացագործի մը ձոնված սա պես.


Ձոն
Առ հացագործն իմ
Քիրիե Աբոսթոլ
Պարտք
Երախտագիտական
Եվ
ՔԻՉ ՄԱԼ ՊԱՐՏՔ
ՆՅՈՒԹԱԿԱՆ
Հինգ հարյուր դահեկանի
Գին
Չորս հարյուր նկանակ հացի