Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/478

Այս էջը սրբագրված է

Զորս

Զավակներովս կերած եմ

Եվ

Ցարղ վճարած չեմ

Հիշատակ անմոռաց

Հեղինակն

Սույն օրինակ ձոնե մը հետո կուզեմ հառաջաբան մը հետևյալ կերպով․

«Ազգերնուս մեջ աղքատության օր ըստ օրե զարգացման պատճառավ՝ ես ալ աղքատացած լինելով և մանավանդ դրամագլուխ մալ չունենալով, ընտանիքս ապրեցնելու միջոց մը գտնելու համար բարեկամաց ոմանց խորհուրդ հարցուցի, անոնք ալ ինձի ըսին, թե ինչո՞ւ կեցեր ես, բան մը թարգմանն, հարուստե մը քանի մը ոսկի ուզե՛, թարգմանությունդ տպե՛ և դեմդ ելնողին մեյ մեկ օրինակ քշե՛։ Այս խորհուրդն ես ալ բանավոր գտա և գործույս ձեռնարկեցի։ Ուստի, կը խնդրեմ, որ անոր սխալներն չտեսնելու զարնելով, մեյ մեկ օրինակ առնեք անկեց, որ հացագործիս պարտքը վճարեմ ու կարենամ գոնե քանի մը շաբաթ խելքս գլուխս ապրիլ։ Արդ, քաղցր է ինձ հուսալ, թե պիտի քաջալերեր գործս նույնիսկ եթե ազգային մանկավույն դաստիարակությանը վնասե»։ Այս իմաստով գրված ձոն մև հառաջաբան մուր անկեղծությունն ընկողմանյալ է, ավելի համակրություն կը գտնեն, քան այն կեղծ ձոներն, որք հարուստներուն ուղղված են և այն հառաջաբաններն, որք անբնակելի են անկեղծության։

Բայց ո՞վ պիտի համարձակի մեր սույն փափագն հագեցնել։

Ոչ ոք։ Գուցե շատերն պիտի ծիծաղին իսկ և մեր փափագն տարօրինակ պիտի դատեն։

Թո՛ղ ծիծաղին, մեր հողը չէ, մանավանդ որ անոնց հառաջաբաններուն մեջ ես իմ փափագիս հագուրդ կուտամ, թեպետ և ոչ — պաշտոնական կերպով․․․

Պաշտոնական ճշմարտությունն ո՞վ տեսած ունի արդեն։


ՔԻՉ ՄԱԼ ԱՌԱՆՑ ԴԵՂԻ

Քանի մը տարիներն հետե ամեն կողմ մեծ ջանքեր կըլլան մեր ազգին գործերը շտկելու համար, և հակառակ այս ջանից ազգին գործերն ավելի ծուռ կ՝երթան: