Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/480

Այս էջը սրբագրված է

Ի՞նչ գտան։

Բարձի վրա դրված Խիկար մը։

Դրացիներեն մին պատուհանեն տեսնելով, որ խեղճ աղջիկն բազմոցի վրա նստած, գլուխն ձեռացը մեջ առած կուլա Խիկար մը կուտա իրեն։

Աղջիկը կառնե Խիկարն և երկու էջ կը կարդա։ Տխրությունը քիչ մը կը փարատի։ էջ մալ կընթեռնու, մելամաղձոտությունն կը փախչի։ Թուղթ մալ կը դարձնե՝ ժպիտի կո՜կոն մը կը նշմարվի շրթանցը վրա։ Կը շարունակե վերծանումն, ժպիտը կը փթթի, կը ծաղկի և կը տարածվի դեմքին վրա։ Ախորժակը կը բացվի և կսկսի ուտել։ Ծնողքն անմեկնելի բերկրությամբ կը դիմեն Խիկարը տվող դրացիին շնորհակալություններ հայտնելու։ Եղելութիւնը նախ թաղին մեջ և հետո գիւղին մեջ բերնե բերան կը պատմվի։ Եվ արդեն այդ գիւղին մեջ սովորություն եղած է հիմա ճաշեն առաջ փոխանակ գավաթ մօղի խմելու, Խիկարեն մեկ երկու թուղթ կարդալ։

Տարեկան գինն է երկու արծաթ մեճիտ։

Դիմել առ Ն․ Կ. Պերպերյան, Կ. Պոլիս, էսկի Զապթիե ճատտեսի, թիվ 63, ուր կը վաճառվին նաև Խիկարին 1884 — 85 ի թիվերն։


ԱՂՋԻԿՆԵՐ, ԿՈԻԶԵ՞Ք ՆՇԱՆՎԻԼ

Կին մոր դեմքին վրա ծիծաղ չունի՝ գեղեցիկ չէ։ Ինչ որ գեղեցիկ չէ, կին չէ. և տգեղ կին մը կարթ մէ առանց խայծի, քնար մէ առանց թելի, ո՛չ համ ունի, ո՛չ հոտ և ո՛չ հրապույր։

Քառասուն անգամ աղջիկ տեսի ելած աղջիկ մը վերջապես նշանվեցավ անցյալ շաբթու, գիտե՞ք ինչպես։ Չեք գիտեր։

Ամեն անգամ որ աղջիկ տեսի կելներ այս աղջիկն, համեստ երևալու ճիգով խոժոռ դեմք մը կառներ անգիտաբար։ Սիրտը հավանություն կուտար զինքն ուզող երիտասարդաց առաջարկության, բայց դեմքն չէր կրնար սրտին հավատարիմ թարգմանն հանդիսանալ և մերժել կը թվեր այդ երիտասարդներն, որք տունեն դուրս ելնելով իրենց քովիններուն կըսեյին.

— Աղեկ աղջիկ, հոշ աղջիկ է, բայց խոժոռ է. ալ պենի չունի:

Սակայն, անցյալ շաբթու աղջիկ տեսի ելած օրն խոժոռ չէր, զվարթերես էր, հրապուրիչ էր, որովհետև նույն առավոտ դիպվածով Խիկար մանցած էր ձեռքն և անոր քանի մը հոդվածներն կարդացած էր։ Նշանտվությունն նույն օրը կատարվեցա։