Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/481

Այս էջը սրբագրված է

Տարեկան գինն է երկու արծաթ մեճիտիե։

Բաժանորդագրություններն օգոստոսին կսկսին։

Բաժանորդ գրվիլ ուզողներն դիմելու են առ նշան Կ․ Պերպերյան, Կ. Պոլիս, էսկի Զապթիե ճատտեսի, թիվ 63, ուր կը վաճառվին Խիկարի 1384—35 ի թիվերն։


ԲԱՐԿԱՆԱՅՔ ԵՎ ՄԻ՛ ՄԵՂԱՆՉԵՔ

Ես այս կարծիքեն չեմ։

Ես կը հանձնարարեմ ընթերցողացս, որ մեղանչեն ու չբարկանան։

Բարկությունը ծնունդ կուտա վտանգավոր ախտերու։ Բարկութենեն հառաջ կուգա իջված, կաթված, խենդություն, ևայլն, ևայլն. ևայլն։

Պարտավոր ենք զգուշանալ բարկանալե։ Եվ որովհետև բնավ չբարկանալ կարելի չէ, մանավանդ երբ գործերնիս խաբեբաներու, իմաստակներու և տգետներու հետ է, պարտինք գեթ մեր բարկությունն կարելի եղածին չափ շուտ իջեցնելու համար դեղ մը գտնել։

Փնտրվելու հարկ չկա, գեղը գտնված է։

Այսօր առածի կարգ անցած է սա խոսքը, թե «Եթե կուզեք, որ ձեր բարկությունն շուտ մանցնի՝ էջ մը կարդացե՛ք Խիկարեն»։

Տարեկան գինն է երկու արծաթ մեճիտ ԿԱՆԽԻԿ։

Դիմել առ Նշան Կ. Պերպերյան, Ե. Պոլիս, Եսկի Զապթիե ճատտեսի, թիվ 63, ուր կը վաճառվին նաև Խիկարի 1334 —85 ի թիվերն։


ՀԱՅՐԵ՜Ր, ՄԱՅՐԵ՜Ր...

Թրախոման մեր տուները կը քանդե։

Կը կարծվի, թե ոսկին տգետին գիտություն. տգեղին գեղեցկություն, ճերմակ մազերու սևություն և թոռմած երեսներու թարմություն կը շնորհե։

Մի՛ հավատաք։

Սիրո մեջ մետաղ խառնվելու չէ։

Բարի մարդիկ դրամ չունին։

Անցյալ ամսու թրախոմայի պատմություն մը մտիկ ըրի․ մազերս պիտի ցցվեին, եթե զանոնք, ավա՜ղ, օր մառաջ կտրած չըլլայի։

Արձանագրեցի այդ պատմությունն։