Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/497

Այս էջը սրբագրված է

Բանաստեղծներն իրավունք չունին, կարծեմ, բողոքել ինձի դեմ։

Իսկ երբ ծով մտնել ուզեմ՝ առանձին կը մտնեմ, ոչ ոք կուզեմ հետս. ոչ իսկ արևն, որու հետ քանի մանդամ կռիվ ըրած եմ՝ իզմե առաջ մտած ըլլալուն համար։ Մոլություն մունիմ, որ է. կուզեմ, որ իմ ելնելու պահուս մտնե արևն, կամ իմ մտնելու ժամանակս ելնե։ Բանի մանդամ միայն լուսնի և աստղերու հետ լվացված եմ։ Ասոնց ալ ընկերութենեն բան մը հասկցած չեմ։ Արեգական և երկրի աղջկան հետ կը սիրեմ ես լողանալ, երբեմն ալ Արուսյակի հետ կը մտնեմ ծով և ուրախ եմ, թե ճաշակս լիովին կը համաձայնի Ասկղեպիոսի աշակերտաց կարծյացը։

Այո՛, շատ կը սիրեմ ծովն և եթե հնար ըլլար ծովու մեջ ապրիլ՝ բնավ չպիտի ելնեի ցամաք։

Բայց, հերիք մեր անձին վրա խոսեցանք։ Հանվեցե՛ք, տյարք իմ և տիկնայք, քիչ մալ ձեր վրա խոսինք․

Լողացե՛ք, տեսնեմ։

Լավ է լողալ ծովի մեջ, քան պարտքի մեջ։

Բայց զգուշացեք խղդվելու թե միույն և թե՛ մյուսին մեջ։

Միջին դարու մարդիկ կամա ակամա լողալ կը սորվեին, հարուստներն են, որ կամ հարուստ կարծվածներն են, որ իրենց տունը պանեո կ՝ընեն․․․ պարտքի մեջ, վախնալով, որ չխղդվին։

Մազ մնաց, որ պիտի մոռնայի ըսել, թե արարողություններ կան կատարվելիք ծով մտնալեն առաջ։ Չշփոթենք արանց արարողություններն կանանց արարողությանց հետ։

Եվսեբիոս աղան առաջին անգամ ըլլալով ծով պիտի մտնե այս տարի։ Յուր այս խորհուրդը կնկան կը հայտնե։

Կնիկը խրատ կուտա էրկանն, որ նախ և առաջ բժշկի հավանությունն առնե, զի մի գուցե հետինն չար քան զառաջինն ըլլա։

Եվսեբիոս աղան կը հնազանդի։ Հետևյալ օրը կը ներկայանա բժշկին, որ կը հարցնե.

— Ի՞նչ ունիք, Եվսեբիոս աղա

— Ոչինչ, ծով մտնել կ՝ուզեմ։

— Ինչո՞ւ։

— Տկարություն ունիմ քիչ մը, ախորժակ չունիմ ուտելու։

— Շատ աղեկ կ՝ըլլա, դեղ մալ տամ քեզի։

— Տվե՛ք։

Քանի մ՝օր հետո Եվսեբիոս աղան ղենջակը թևին տակ կը մտնե ծովու բաղնիքին դռնեն։