— Վահ, վահ, վահ... սատանա կը նմանի նե։
— Մեյ մալ էրկանը հարցուր։
— Սա թրախոմայով կին առնողներն իրավ որ խենդ են... քա այս ոսկորը կը կրծվի՞։
Հագվեցե՛ք, տիկիններ, և դուրս ելե՛ք։ Դուրսը կսպասեմ ձեզի։
Տիկիններն կսկսին հագվիլ և մեկիկ մեկիկ դուրս ելնել։
Մտիկ ընենք այժմ ասոնց խոսակցությունը ճամբան։
— Ասկի՞ց կուգաք, տիկին։
— Բաղնիքեն։
— Չտեսա ձեզի հոն։
— Դուք հո՞ն էիք որ։
— Հոն էի, հապա։
— Ես ալ ձեզի չտեսա։
— Զարմանալի բան։
— Իրավ զարմանալի։
Ուրիշ երկու տիկիններ.
— Հոս պիտի տեսնվինք եզեր։
— Խըսմեթը ասանկ է եղեր, բաղնիքին մեջ պելքի ձեզի կը տեսնամ, ըսի, ամա, չտեսա։
— Դուք բաղնի՞ք էիք։
— Այո։
— Ես ալ բաղնիք էի։
— Ինտո՞ր կըլլա, որ զիրար չտեսանք։
— Դուք քանի՞ թիվ օթյակն էիք։
— 8 թիվ։
— Քովի սենյակն ալ ես էի։
— Դուք էի՞ք։
— Չհազված խոսեցանք նե իրարու հետ։
— Խոսեցանք յա։
— Ոտքդ պագնեմ, աս ի՞նտոր կըլլա քի․․․
— Աս խնդալու բան է...
— Խիկար, չիմանաս։
Խիկար գիտե արդեն, թե կանայք ոմանք որքան փոփոխություն կը կրեն երբ փողոց ելնեն։
Տակավին շատ բաներ կան գրվելիք արանց և կանանց բաղնիքներու վրա։ Թերևս հաջորդ թերթին մեջ ևս քիչ մը խոսինք այս մասին։ Այսօր կը վերջացնենք մեր սույն հոդվածն, հանձնարարելով մեր ընթերցողաց և ընթերցող դուխտյաց կամ ընթերցողանուշյաց,