Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/505

Այս էջը սրբագրված է

Չեմ գիտեր, թե խեղճը տակավին կը տանջվի՞ ակռայի ցավեն, թե դեղ մը ճարած է։

Ուրիշ մալ հարցուցած էր, թէ՛ որ գործարանի կարի մեքենաներն աղեկ են և աժան։

Այս ինչ մեքենաներր գործածեցե՛ք, պատասխանած էր Տնտհս:

Ամիս չանցնիր վերջապես, ուր տասր քսան հարցումներ ուղղված չըլլան Տնտեսին:

Խիկարի ընթերցողներեն ոմանք ևս ուզելով վայելել ինչ որ կը վայելեն Տնտեսին ընթերցողներն, սկսած են այլ և այլ հարցումներ ընել մեզ։

Ահավասիկ այդ հարցումներն.

1. — Ինչո՞ւ համար դուն ալ չես շիներ գյուղ մը։

2. — Տղաս պարապ կը պտըտի, ի՞նչ ընեմ, ինչո՞ւ զավկիս համար չես խորհիր։

3․ — Երեկ գիշեր կինս քիչ մը ծեծեցի, աղեկ ըրի՞ թե գեշ։ Ի՞նչ կերպով ծեծելն կրնա օգտակար ըլլալ։

4. — Իմամ պայըլտըն ի՞նչպես եփելու է, որ համով ըլլա։

5. — Հազար ոսկիով աղջիկ մը կը փնտրեմ, ուսկի՞ց առնեմ։

6. — Ի՞նչ է մայասըլի դեղը։

7. — Զոքանչս հարուստ է և ինձի ստակ չտար, ի՞նչպես ստակ փրցնեմ իրմե, արդյոք գյուղ մը շինեմ կրնա՞ օգտակար ըլլալ այս մասին։

8. — Աղջիկս պիտի կարգեմ, որո՞ւ տամ։

9. — Կին մև չորս զավակ ունիմ, կուզեմ կին մ՛ալ առնել, որպեսզի ամուսնությանց թիվը շատնա ազգին մեջ։ Ազգին ծառայություն մատուցած կըլլա՞մ այս կերպով։

10. — Ի՞նչ ընթացք բռնեմ, որ հնազանդի կինս ինձի։

11. — Դասատվության ասպարեզեն ելնել կուզեմ, ի՞նչ ընեմ։

12․ — Չորս հատ աղջիկ զավակ ունիմ, մանչ մալ կ՛ուզեմ որ ծերությանս մեջ նեցուկ ըլլա ինձ. ի՞նչ կերպով կարելի է ունենալ այս մանչ տղան, ո՞ր բժշկին դիմեմ։

13. — Ծովեն ելնել ես ետքը պառկի՞մ, թե քալեմ։

14․ — Ականջի ցավեն կը մեռնիմ կոր, ի՞նչ դեղ դնեմ։

Կը խոստանանք հաջորդ թիվերով հետզհետե պատասխանել այս հարցումներուն։