Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/506

Այս էջը սրբագրված է

ԿԱՐԵՎՈՐ ՆԱՄԱԿ ՄԸ

...Խմբագիր Խիկար... հանդիսի

Կը փութամ իմ ամենաջերմ երախտագիտական զգացումներս հրապարակավ հայտնել ձեզ, որուն պարտիմ իմ կյանքս։

Հինգ տարիներե հետե սրտի նեղություն և մելամաղձոտություն ունեի, այնպես որ անապատ քաշվելու որոշում տված էի։ Մայրաքաղաքիս ամենեն նշանավոր բժիշկներուն դիմեցի, անոնց դեղերն առի, դեղարաններու մեջ դեղ չձգեցի, ախտս անոնց ամենն ալ լափեց և միշտ հաղթող եղավ։ Իսկ երբ սկսա Խիկար կարգող՝ ախտս կամաց կամաց տկարանալ սկսավ և փառք տիրոջը, այսօր երկաթի պես քաջառողջ եմ։

Տասն օրինակ Խիկարի բաժանորդ դրեցեք զիս և ընգունեցե՛ք, կաղաչեմ, իմ ամենախորին երախտագիտությունս, որով մնամ

Խոնարհ ծառա
ՍՏԵՓԱՆ ԹՈՐՈՍՅԱՆ¹

Կ․ Պոլիս 1888, 29 Հունիս

Ծանոթություն. — Այս Ստեփան Թորոսյանն չփոթելու չէ այն Ստեփան Թորոսյաններու հետ, որք կը կարծեն, թե իրենք են այս Ստեփան Թորոսյանը։

Դիտողություն Զարմանալի է, որ մեր թերթը թժշկի դեր կը կատարե առանց մեր գիտության։ Բայց, ավելի զարմանալին այն է, որ բժիշկները ցարդ ոևէ ուսումնասիրություն չեն ըրած այն դրության վրա, որով Խիկար կը բժշկե։

Ծիծաղաբուժական գրություն է Խիկարի դրությունն։

Կերևի, թե ծիծաղն մեծ հակակրություն ունի ջղային, արյունային հիվանդությանց վրա, որովհետև երկար ժամանակյ հիվանդներն իսկ երբ Խիկար կարդան՝ աղեկություն կ՝զԳան և կըսեն․

— Քիչ մը բան բերեիք ուտելու։

Ի՞նչ ըսել է աս, մենք աս թերթն ախորժակ բանալո՞ւ համար կը հրատարակենք։

Կը խնդրենք մեր բարեկամ բժիշկ մեծապատիվ Հ․ Թիրյաքյան էֆենտիեն, որ այս մասին յուր կարծիքն հաճի մեզ հայտնել։

Մանավանդ բարեհաճի լուսաբանել զմեզ, թե իրա՛վ է, որ հղի կին մ՝երբ Խիկար կարդա խեյացի և գեղեցիկ զավակ կը ծնի և երբ հղութենեն առաջ կարդա՝ ծննդաբերությունն առանց դժվարության կը կատարվի։