Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/512

Այս էջը սրբագրված է

— Անուշ։ Եթե մխիթարվելու բան մը կա՝ ան ալ սա է, որ կարգված չէր, կնիկ չուներ, աչքը ետևը չմնաց։ Կենդանություն։

— Անուշ։ Լուսերու մեջ պառկի։ Կենացդ։

— Անուշ։ Աստված ողորմի հոգուն. անիկա հիմա հրեշտակաց դասուն հետ կը պարե. սանքի մեկ կողմեն ալ խալըսեցավ։ Ողջ ըլլար նե մեռած չպիտի ըլլար ու պիտի քաշեր։ Կենացդ։

— Անուշ։ Մեռնիլը մեկ կողմեն աղեկ եղավ. ազատեցավ աշխարհիս վիշտերեն ու ցավերեն։ Մենք կապրինք կոր նե՝ ի՞նչ կընենք կոր։

— Անանկ է։ Կենացդ։

— Անուշ։ Կենդանություն։

— Անուշ։ Կենացդ։

— Անուշ։ Կենացդ։

— Անուշ։ Քու կենացդ։

— Անուշ։ Ձեր կենդանությանը։

— Անուշ անմահություն։

— Մեյ մեկ հատ ալ էոզենկիլիք ընենք ու երթանք։

— Ելիր նայինք։

— Կենդանություն։

— Անուշ անմահություն:

— Երթանք։

— Չոճուխներուն բարև։

— Աղեկ ժամանակ անցուցինք այս իրիկուն։

— Գիշեր բարիա։

— Վաղը իրիկուն նորեն տեսնվինք։

Երկու բարեկամներն գլտորելով դուրս ելան գինետունեն փնտրելու համար իրենց հավասարակշռությունը։

Գլտորիչ գլտորողներու հետ. այս է անձնանվեր խմբագրի մը պարտքը, թեև եղած են և են տակավին խմբագիրը, որ գլորած են և կը գլորին չգլտորողներու հետ։

Մոտեցա իրենց, ուզեցի քիչ մը խրատ տալ, բայց տեսնելով, թե խրատ ընդունելու համար անոթ չունեին՝ միտք դրի Խիկարի միջոցավ քանի մը խոսք ընել իրենց։

Ո՛ երկու բարեկամը, աշխարհիս վիշտերն ու ցավերն մոռնալու համար գլտորելու դիմելը տխուր որոշում մէ, որովհետև գլտորումը արդեն վիշտ մէ ինքնին։ Աբրահամ չգլտորեցավ, երբ Իսահակն զոհել առաջարկվեցավ իրեն։ Հոր երանելիեն ճիեր թավասիով օղի չխմեց յուր ցավերը մոռնալու համար։ Նոյ նահապետը