Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/517

Այս էջը սրբագրված է

Ապուխտ, պանիր խորոված միս, սարտելա, խավյար, օղի, գինի, ձմերուկ, սեխ, գեղձ, տանձ, տուփի մը մեջ քիչ մը խահվե, քիչ մը շաքար, եղջյուրի մը մեջ քիչ մաղ, քիչ մը պղպեղ, քիչ մը սոխ քիչ մը կանաչ պղպեղ, նկանակ մը հաց տեղավորված էին յուր մախաղին մեջ այնքան կանոնավոր կերպով, որ Արևելքին ներքին լուրերեն ավելի օրինավոր դասակարգություն մանհին։ Այս նյութերան վրա, զորս չեմ փոխանակեր Ավետաբերի նյութոց հետ, ծածկված էր անձեռոց մորու վրա կը պառկեր նարկիլեն։

Կիրակոս աղան միտք չհոգնեցներ, սիրտ չմաշեցներ խորհելով այն խնդրոց վրա, որ իրեն չեն վերաբերիր։ Մտքեն անգամ անցուցած չէ, թե ինչ պիտի ըլլա Երուսաղեմի պարտուց վիճակը, կամ ի՛նչպես պտի բարվոքի դասատվաց ապագան, կամ երբ պիտի շինվի Ազգային հիվանդանոցն, կամ երբ ազգային գործիչներն խղճի մտոք պիտի վարեն իրենց պաշտոնն, կամ կանայք մինչև երբ շռայլությամբ պիտի ապրին, ոչ, բնավ խորհած չէ այս խնդրոց վրա։ Ուրիշի դժբախտությանը վրա բնավ լացած չէ, ոչ ալ ուրախացած է ընկերին երջանկությանը վրա։ Կիրակոս աղան միայն ինքզինքին վրա կը խորհի, յուր անձը միայն կը սիրե. երբ զբոսավայր երթա՝ հետը չառներ ոչ կինն և ոչ զավակներն, զի մի արգելք ըլլան յուր զբոսանաց։

Հետևյալ օրն, միաշաբաթուն, վաղ, քաջ Կիրակոս աղան յուր խութնիե էնթարիովն, սոֆե ճյուպպեովն դուրս կելներ բնակարանեն մախաղն ի ձեռին։ Արագ քայլերով կուղղվեր դեպի կամուրջ, ուր պիտի մտներ Ենի Մահալե գնացող առաջին շոգենավն։ Կիրակոս աղան իրավունք ուներ վազելու, եթե վայրկյան մալ ուշանար՝ մեկ ոտքը շոգենավեն դուրս պիտի մնար։ Սուլեց շոգենավն — անշուշտ ճամբորդներն, որ վաթսուն փարայով կատարվելիք ճամբորդության համար երեք դահեկանեն ավալի կը վճարեն — և մեկնեցավ։ Ճամբորդներն ալ մեկնեցան շոգենավուն հետ — Շիրքեթի Խայրիեի շոգենավներն շատ անգամ ճամբորդները կը ձգեն և այնպես կը մեկնին:

Կիրակոս աղան շոգենավուն հառաջակողմն նստարանի մը ծայրը նստած քթին տակեն փառք իմ կերգեր աչքերն ի խոնարհ։ Վոսփորի եզերքն զարդարող ծառերն, պարտեզներն, հոյակապ շենքերն բնավ նշանակություն չունեին իրեն համար, որ, մեկ ձեռքը խղճին վրա և մյուս ձեռքը մախաղին վրա, ժամերգությամբ կզբաղեր: Մերձեցավ վերջապ ես շոգենավն Ենի Մահալեի նավամատույցին։ Դուրս ելավ Կիրակոս աղան և ուղղեց քայլերն