Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/547

Այս էջը սրբագրված է

23—29 փետրվար

Խառնակ օդ։

Խառնակ լուրեր։

Տեսեր սա խեղճ գավառացին. գլխեն արյուն կը վազե։

Կնկան մեկը մարտ նետեր է, անուշադրությամբ մարդուն գլուխը նետեր է սափորը պատշգամեն։

Լրագրաց խոսքին մի՛ հավատար։

Մայրեր։

Եթե իմ խրատիս կը լսեր, այս ամսվան մեջ զավակ մի՛ բերեր, ոչ մանչ, ո՛չ աղջիկ, վասնզի փետրվարի մեջ ծնող մանչերն գինեմոլ ու կերուխումի անձնատուր կըլլան, իսկ աղջիկներն շռայլ ու պարասեր կըլլան, իսկ երբ կարգվն, իրենց ամուսնույն գլխուն փորձանք կըլլան։

Բո՛ւմ...

Մի՛ վախնար։

Մեծ վաճառական մը սնանկա ցավ, բան մը չէ։


ՄԱՐՏ

1—9 մարտ

Հողմ, անձրև, ձյուն, արև...

Օդերու ֆաթուրա։

Կը խրատեմ ծերերուն ու վատառողջներուն դուրս չելնել․ փառք տիրռջը, դուրս ելնելու պատճառ մալ չկա. առևտուրները դադրած են, ամեն մարդ փոխառություն ընելու համար միայն կելնե։

Ապահովական ընկերություններն բավական կը վնասվին. շատ նավեր իրենց բեռը ծով կը թափեն ալեկոծության պատճառավ։ Կնկան մեկն ալ իր էրիկը ծով կը նետե։


10—16 մարտ

Հողմը չդադրեցավ:

Տեղ տեղ կանձրևե։

Գավառի մը մեջ սովը կսաստկանա։ Հանգանակություններ կը բացվին սովելոց հօգուտ:

Անբան կենդանիներու մեջ հիվանդություն հրեան կուգա.