Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/556

Այս էջը սրբագրված է

8—15 նոյեմբեր

Այս խառնակության վերջը․․․

Աղքատ մը վիճակահանութենեն տասներկու հազար ոսկի կը շահի և բարեկամաց բարև տալը կը դադրեցնե։

Նոր հանք մը կը գտնվի, սուտերու հանք, խմբագրի մը կողմեն։

Շուկայն մարդ չկա. ակռայի ցավերը կը շատնան, կես գլխու ցավեր երևան կուգան. ձախող վիճակի մեջ են գործերը. քաջությո՛ւն, քաջությո՜ւն։

Ամեն մարդ օղիի գավաթին մեջ կը փնտրե մխիթարություն։


16—21 նոյեմբեր

Պարզ և մերթ անձրև։

Օրհնյալ է Աստված։

Ծառերը մերկացան։ Ձմեռն կ՝սկսի զգալի ըլլալ, մինչև առտու վիսթ կը խաղացվի ամեն տեղ. տեղ տեղ ալ պեզիք։ Ամենքն աչքերնին չորս բացած՝ զիրար կողոպտել կը ջանան, անմեղ զբոսանք։


22—30 նոյեմբեր

Մերթ պեզիք, մերթ պրիճ։ Երիտասարդին մեկը պարահանդեսի մեջ աղջիկ մը կը գտնե, կ՝առնե, հետը կը տանի կարգվելու։

Ուրիշ սիրահար երիտասարդ մը մինչև լույս պատուհանի մառջև կ՝սպասե ու դողա. մեկեն ի մեկ հարստանալը դյուրին չէ, տղա՛ս։

Այս ամսո մեջ ծնվող մանչ կամ աղջիկ երկուքը մեկեն բարեպտուղ զավակներ կըլլան, եթե անոնց դաստիարակության հոգ տարվի։


ԴԵԿՏԵՄԲԵՐ

1—6 դեկտեմբեր

Քիչ մը հողմ, քիչ մը անձրև։

Մեծ մարդու մը հովանավորության ներքև պարահանդես մը կը տրվի։ Խմբագրին մեկը վարդապետ կը ձեռնադրվի, վարդապետ մալ կը պատժվի։ Փոխառության զրույցք կը լսվին։ Գողեր կը