Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/578

Այս էջը սրբագրված է

Տեսար, ընթերցո՜ղ, ի՜նչ վարպետություն բանեցուցի խոսքը անուշ տեղը կապելու համար։

Ըսելիքներս ըսի և հետո սիրտն առի։ Հիմա ամեն մարդ կը գործածե այս վարպետությունը։ Եվ ի՞նչպես արդարացուցի ինքզինքս։ Իմ կամքես անկախ իմ մեկ ուրիշ կամքիս վրա նետեցի գործը և ինքզինքս ազատեցի։ Այնպես որ ես բնավ հանցանք չունիմ եղեր և այդ կամքես անկախ կամքս՝ առանց իմ գիտության՝ ծանր խոսքեր արտաբերել տված է ինձ։

Բայց ուսկի՞ց ծնար, ո՜վ Արեգակ, որ հարկադրեցիր մեր վերոհիշյալ կամքն այսպես վարվիլ հետդ։

Հոգի՜դ սիրես, մարըդ մտիր, որ փակվի այս միջադեպը։


ՏԽՈԻՐ ԵՐԵՎՈԻՅԹՆԵՐ

Տարին որ անցավ, ցավալի տարի մեղավ մեզի համար շատ նկատումներով։ Օր չանցնիր, ուր չհիշենք Սպարդալյանն և Օտյան, ազգին պատվականագույն զավակներն, զորս անողոք մահն կորզեց, հափշտակեց ազգեն։ Երկու հազվագյուտ անձնավորությունք, որք օժտյալ ընտիր ձիրքերով և բարեմասնություններով, կը դիմեին դեպի միևնույն նպատակ։ Երկուքին ալ մի էր նշանաբանը. բարեգործություն: Երկուքն ալ հավասար սիրով կը սիրեին ազգն և առիթ չէին փախցներ անոր օգնելու, մին յուր առատաձեռնությամբն, մյուսն յուր խորհուրդներով։ Մին թշվառաց արտասուք կը սրբեր, մյուսն ազգին վերքերը կը բժշկեր, մին վարժարաններու և հիվանդանոցներու հիմունքը կը դներ, մյուսն ազգային գործերու բարվոք տնօրինության համար սահման կը դներ, մին կ՝անմահանար յուր կառուցած մարդասիրական հոյակապ շենքերով, որպես մյուսն յուր ազգասիրական և դրական գործերով. և ազգը տակավին շատ կարոտություն ուներ Uպարդալյաններու և Օտյաններու, մանավանդ ներկա վիճակին մեջ, ուր ամեն ժամանակեն ավելի պետք ունի ազգը լավ խորհուրդներու և առատագութ սիրտերու։ Ոսկերոտյաց փոխադրության խնդիրը կը հուզե դեռ ազգն, և Օտյան մը չկա, որ մեկ խոսքով կարգադրե ամեն բան։ (Մայրաքաղաքիս լրագիրներեն ոմանք կը շարունակեն տակավին իրենց ազգասիրական հալածանքն, զոր կրոնասիրութենե մղյալ հարուցած էին Զմյուռնիո սրբազան առաջնորդին դեմ, որուն հրաժարմամբն սակայն կը կարծեինք, թե պիտի փակվեր այդ խնդիրր։ Եվ այսպես կարծելու իրավունքներ ալ ունեինք, ոչ միայն անոր համար թե ոսկերոտյաց փոխադրության