Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/586

Այս էջը սրբագրված է

բողոքական քարոզիչներո՞ւ մեջ որոնենք, ո՞ւր դիմենք, ո՞ւր վազենք: Դիցուք թե Բարիզու 1889 արվեստահանդեսին համար քրիստոնյա մը ուզվեցավ իբրև հնություն կամ իբրև անգյուտ նյութ, ի՞նչ պիտի ընենք։

Եթե ոչ ի սեր Բրիստոսի, գեթ ի սեր հնության քրիստոնյա եղեք, ո՜վ բարի քրիստոնյայք։ Քրիստոնյա եղեք, որովհետև քրիստոնեությունը մարդասիրություն է, և երբ ամենքս ալ մարդասեր ըլլանք, մարդ կըլլանք, իրարու կօգնենք, և իրարու օգնելով երջանիկ և խաղաղ կյանք կը վարենք։ Բրիստոնեությունը չհակառակիք և ոչ միույն շահուց, սեղանավորը, վաճառականն, արհեստավորը, գործավորն ինչպես նաև մուրացկանը կրնան օգտվիլ քրիստոնեութենե։ Ճշմարիտ քրիստոնյա եղեք... զգուշացե՛ք կեղծեն։ Եվ եթե դարձյալ չըլլաք՝ այն ատեն պիտի համոզվիմ, թե Քրիստոսի համբարձման օրը քրիստոնեությունն ալ համբարձավ։ Աստված ամենուս ալ շնորհք տա։


ՍԱՀՄԱՆԱԴՐՈԻԹՅԱՆ ՕԳՈՒՏՆԵՐԸ

Սահմանադրության հաստատության օրեն մինչև այսօր, այսինքն մինչև այն օրն, ուր կարծես սահմանադրություն չկա, շատ կարծիքներ հայտնվեցան անոր օգտակարությանն, ինչպես նաև վնասակարությանը վրա։

Սահմանադրության դեմ կարծիք հայտնողները գլխավորապես անոնք էին, որ իրենց ուզած ժամանակը պատրիարք տապալելու կամ իրենց աչաց տգեղ երևցող անձերուն ոտները փայտի հարվածներու ներքև ուռեցնելու զբոսանքեն կը զրկվեին։ Իսկ թեր կարծիք հայտնողները մեծավ մասամբ անոնք էին, որ սահմանադրության շնորհիվ պզտիկ դրամագլուխներու տեր եղած էին, կամ անոնք, որ արժանիք չունենալով հանդերձ վիճաբանելու ազատություն կը վայելեին այնպիսի նյութոց վրա, որոց բնավ տեղյակ չէին։ Առաջինները Ֆալախան սահմանադրութենեն օգտակար կը համարեին ազգին՝ վերջիններն, ընդհակառակն, սահմանադրությունը նախամեծար կընտրեին։ Սահմանադրությունը, կըսեին ասոնք, պիտի ճանչցնե ազգին յուր իրավունքն և պարտքը։ Արդարև սահմանադրությունը քիչ մը ճանչցուր մեզ մեր իրավունքն և պարտիք, բայց միևնույն սահմանադրությունը սորվեցուր մեզի պահանջել մեր իրավունքը և չհատուցանել մեր պարտքը, ուսկից ծնավ սա ճշմարտությունը, թե պարտքը չհատուցանողին պետք