Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/587

Այս էջը սրբագրված է

չէ ճանչցնել յուր իրավունքը, Ֆալախան կը պոռային առաջինները, իրավունքն և պարտիքը թե կը ճանչցուներ և թե կը գործադրեր։ Արդարև, Ֆալախան ուներ այն զորությունը, բայց շատ անգամներ շատ մարդիկ ծեծ կուտեին իրենց պարտքը հատուցած ըլլալուն համար։ Թեր ու դեմ որքան կարծիքներ հայտնվին՝ կարծեմ եթե ոչ ճշմարիտ՝ գեթ ճշմարտանման է, թե սահմանադրությունը սնունդ մէ, որ հարկ է տրվիլ այն ժողովրդյան, որ անոթի է և զգացած է անոր պետքը։ Կերևի թե մեր ազգին ստամոքսը լեցուն էր, երբ անոր քիթեն բերնեն թխմեցինք սահմանադրությունն և քսանևութը տարիներ մեր ժամանակը չնչին և անօգուտ վիճաբանություններու զոհելեն հետո այսօր վերստին դարձանք այն օրերն ուր կը գործեին չորս հինգ անձինք։ Այն ատեն ամիրաները կը գործեին և, արդար ըլլանք, այնքան գայթակղության որոմն չէին ցաներ ժողովրդյան մեջ, որքան հիմա գործող անձերը։ Այս, անձինք ամենայն ինչ են, վաճառական, գրագետ, դիվանագետ, մանկավարժ, իմաստասեր, բարեկարգիչ, նույնիսկ օթոցարար, և ընդհանրապես, կը սիրեն մտնել այն գործերու մեջ, որս դրամական գործողություններ կան, որպես են կաթողիկոսական խնդիր, Բերայի հրկիզելոց խնդիր, սովելոց խնդիրք, որբոց ժառանգական խնդիր, և հիմա ալ Ազգային ժողովո սրահը կահավորելու խնդիր։ «Երբեմն երբեմն զիս ալ անդամ ընտրեցե՛ք ասանկ հանձնաժողովներու, ես փափագ ունիմ ազգին ծառայելու նաև դրամական հանձնաժողովներու մեջ, ինչո՞ւ կը խղդեք ազգին ծառայելու նամ, այսինքն այնքան գումարով, որքան պետք է ատաղձագործության ձեռնարկելու համար։ Ատաղձագործությունը գործ մը նկատած եմ, և անոր պիտի զոհեմ պարապո ժամերս»։ Այսպես կաղաղակեր երկու շաբաթ առաջ ողջամիտ մեկը, որ հաստատապես համոզված է, թե կարգ մը մարդիկ ազգային գործերու մեջ կը փնտրեն իրենց շահը։

Բայց, կեդրոնի դրամական այս անձուկ վիճակին մեջ ի՞նչ կը նշանակե 5—600 ոսկի հատկացնել Ազգային ժողովո սրահին կահավորմանը։

— Ազգային ժողովո պատիվն է, որ կը պահանջե այդ գումարը։ Այսպես կը պատասխանեն հանձնաժողովո անդամները։

Արդարև, ժողովուրդը շողոքորթելու համար լավագույն պատասխան մը չէ հնար գտնել։ Ուստի, ժողովուրդն այս պատասխանեն շատ գոհ կըլլա և կը կրկնե.