Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/594

Այս էջը սրբագրված է

Ընդհանրապես լավ հաջողած բանաստեղծական ճաշակ մը կրնանք անվանել մանավանդ «Վոսփոր, Մահ նոր փեսին, Հունձք, Դրամ, Մահ» անուն քերթվածները»։

Այսչա՞փ։

Այո, այսչափ։ Մյուս դիտողությունները, եթե երբեք կարելի է դիտողություն անվանել զանոնք առանց դիտողություն բառին արժանապատվությունը վիրավորելու, Այտընյան քերականութենե (կարծեմ) ընդօրինակված տողեր են։

Այսպես Հ. Գ. Մ. կը բարեհաճի ուսուցանել մեզ, թե ոտանավորի մեջ կամ վերջը հանգ կը կազմեն միայն շեշտ ունեցող բառեր — թե աղմկների միջ Ը. տառն ավելորդ է (՞) իսկ բնակիլ, ջրերուն, անխնա բառերն եռավանկ ընելու համար Ը․ դնել պետք է — շնորհակալ ենք — թե երթեքը երեկոյ ե-ով գրելու է ինչպես նաև ամենը։

Եվ մենք կը կարծեինք, որ մատենախոսական վերնագրին տակ բարեբախտություն պիտի ունենայինք կարդալու կիրթ ճաշակով և քննադատական ոգով գրված հոդված մոր, տարրալուծելով գոնե այն քերթվածները, զորս Հ. Գ. Մ. լավ հաջողած բանանաստեղծական ճաշակ կանվանե, մի առ մի մատանիշ պիտի ըներ մեզ քաղցրաղի քնարին մատնեբախ աղյաց թրթռաձայն ճոճումն — գոյականներ կան, որ փափուկ են և վախկոտ, ուստի, լավ է որ առանձին դուրս չելնեն և անոնց քով մեյ մեկ ածական դնեն իբրև ընկեր — և ոչ թե տասներեք տողերու մեջ պիտի խղդեր ճոճումն թրթռաձայն ալյաց մատնեբախ քնարին քաղցրաղի — ասանկ ալ գեշ չեղավ — շենքին միայն հարելով և ուղղագրության այնպիսի դասեր տալով, զորս շատ աղեկ գիտե, նույնիսկ Աճեմյանն, որ ամենը ե-ով կը գրե, դասեր, զորս քերթվածի մը քննադատության մեջ խոսելու համար Հ. Գ. Մ. ըլլալու է ոք։ Վա՜յ այն քերթվածներուն, որոց մեջ ամենը է ով դրված է, ամենքն ալ հնոցի մեջ պիտի նետվին, երանի այն քերթողներուն, որ երբեքը ե-ով գրած են, անթառամ պսակաց արժանի պիտի ըլլան, որովհետև բանաստեղծության մը քննադատության մեջ է ե և է տառերը մեծ կարևորություն ունին։ Բայց ավելի ծիծաղելին այն է, որ Քոլոմպոս Ամերիկան գտած ժամանակ այնքան չպարծեցավ, որքան կը պարծի Հ. Գ. Մ. ըսելով. «Ի՜նչպես ոմանք հազիվ (՜) հիմա սկսած են թողուլ հնացյալ ամենը»: Բայց Հ. Գ. Մ. յուր վրա մեծ համարում ունի, քննադատությունը կյուրացնե և բանաստեղծական ճաշակ կանվանե, անշուշտ անոր շենքին սիրահարելով, Դրամն՝ զոր Խիկար