Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/60

Այս էջը սրբագրված է

— Ողբալի բան։

— Ստակ կուզենք մենք։

— Ստակ չեմ կրնար տալ, ստակ չկա։

— Մեր ընտանիքովը մեկտեղ անոթութենե պիտի մեռնինք։

— Ակռանիդ սխմեցեք, մի՛ մեռնիք միչև որ ձեր գործերը կարգադրվին։

— Ստակ տվե՛ք մեզի:

— Չեմ կրնար տար ձեր ամենուն ալ հաշիվներն մաքուր տետրակի մեջ կանոնավոր կերպով ան բուրած եմ, ամենուդ ալ առնելիքները հոն գրված են, հիմա ձեզի ստակ տալու ըլլամ նե տետրակները կ՝ավրվին, հաշիվները կը խառնվին։

— Մեր վիճակը շատ գեշ է, ապրելու միջոց չունինք։

— Ատանկ խոսքեր մի՛ ընեք, խեղճության չեմ կրնար դիմանալ, սիրտս գեշ կըլլա. կ՝աղաչեմ, սա խոսքերը գոցեցե՛ք։

— էֆենտի՛, մենք գործավոր մարդիկ ենք, մենք քեզի պես անբավ հարստություն չունինք, մենք մեր ճակտին քրտինքով վաստկած ստակնիս կ՝ուզենք, ոտքդ պագնենք, պարապ մի դարձուներ մեզի։

— Հաշիվները կավրվին։

— Քսակեդ տո՛ւր, վերջը մեր հաշվին սեպե՛։

— Ան ատեն իմ քսակիս հաշիվները կավրվին։

— Այս գետնին տակը անցնելիք հաշիվները ե՞րբ շիտակ եղած են, որ հիմա ավրվին, արղեն ավրված են։

— Դուք անանկ կը կարծեք։

— Ավրվին նե՝ հաշվագետ մը կը բերենք, ուզածիդ պես շըտկել կուտաս։

— Հաշվագետի ստակ տալու ժամանակ չէ։

— Ճար մը գտիր, էֆենտի, անոթութենե պիտի մեռնինք։

— Չեք մեռնիր դուք, թաղման համար ստակ չունիք, ինչպես կրնաք մեռնիլ։

— Սատակը մեկդի, էֆենտի, գոնե տասը ոսկի ըլլալ տուր մեջերնիս բաժնենք։

— Տասը ոսկին ուսկի՞ց գտնամ ձեզի։

— Դուք կը գտնաք, էֆենտի։

— Չեմ կրնար գտնալ։

— Կաղաչենք։