վախնալով, որ ծաղու նշավակ կըլլան։ Մարդիկ ձեռք չեն կարկառեր ծով ինկած մարդուն իսկ՝ հետևյալ առածն հիշելով.
«Բարիք ըրե՛, որ չարիք գտնես»։
Չարագործությունն արդարացնող ասանկ առածներ ալ ունենալեն ետքը դիմակի բնավ պետք չկա։
Ըսի՞ր բարի մարդոց, որ ծածկեն իրենց դեմքերն, ահա կանայք ոմանք կսկսին հանվիլ։ Բարեկենդանի մեջ, պարահանդեսի մեջ մանավանդ, կը բանան իրենց թևերն, իրենց ուսերն, իրենց պարանոցներն, իրենց լանջքերն և իրենց թիկունքը: Ահա բուն անձնանվիրություն, բառին ընդարձակ նշանակությամբ, թեև մասնավոր առմամբ։ Եվ պարահանդեսի մեջ ասանկ անձնանվիրություն մը, թեև մսնավոր առմամբ, կը գոհացնե սակավապետ աչքերը, բանաստեղծներու խանդը կը վառե և խորհրդածության ընդարձակ նյութ կընծայե իմաստասերներու և մաթիմաթիկոսներու։ Ո՜րքան իցի՜վ թեներ կը թռին այդ ձյան պես սպիտակ լանջքին շուրջը։ Բանաստեղծը կը հիշեն Անակրեոնի հետևյալ տաղն․
|
Եվ զգալով, թե չպիտի կրնան իրենց իղձերը լսելի ընել նույն
իսկ եթե Պոն Սարշեի վաճառատունն ըլլային, հառաչանքներ
կուղղեն այն պատկերին։
Եպիկուրյան բանաստեղծության մեջ պղատոնական սեր...
Ասդին իմաստասերներ, որ այլ և այլ դրությանց կը հետևին՝ կը համաձայնին համադրական (Synthetique) դրությամբ լուծել խնդիրը։ Իմաստասերք արդեն պարագաներու համեմատ կը փսխեն իրենց գրություններն, և այս իսկ է պատճառ դրությանց օր