Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/607

Այս էջը սրբագրված է

մեջ սխալմամբ կամ անուշադրությամբ հրատարակված են 15 — 20 հոդվածներ, որ ասկից առաջ Թատրոնի մեջ ալ հրատարակված են։ Մեր այս քաղաքավարական առաջարկությունն ալ մերժվեցավ մեզի անծանոթ պատճառներով և հարկադրվեցանք այսօր հրապարակավ ծանուցանել Ծաղիկի արտոնատերին, որ զգուշանա այսուհետև Թատրոնը կողոպտելն, որովհետև և ոչ մեկուն արտոնություն տված ենք մեր դրություններն երկրորդ անգամ տպելու։ Այս առթիվ կը փութանք հայտնե՝ թե Հնչակն որ քանի մանգամներ անգիտաբար յուրացուցած Էր մեր հոդվածներն, վերջերս կզգուշանա այլոց դրություններն իբրև իրենները հրատարակելե։


ՀՆՉՄԱՆ ԽՆԴԻՐԸ

Լրագրաց մեջ այս խնդրույն վրա ցարդ հրատարակված հոդվածներ են եթե չկրցինք հասկնալ, թե մեր նախնիք ինչպես կը հնչեին մեր նուրբ, միջին և թավ տառերը, գեթ սորվեցանք, թե չեմ գիտեր ըսելու համար, որքան ձևեր կրնան գործածվիլ․ եթե կըսեմ, ոչ ինչ շահեցանք լեզվաքննական տեսակետով, գոնե լեզվաց գիտության առթիվ մեր գրականությունը ծաղկեցուցինք քիչ մը։ Այս համոզման հանգեցանք մենք, որ իրավունք ունեինք հուսալ, թե մասնագետները պիտի կրնային գոհացնել զմեզ այս մասին, թե առանց խնդրեն շեղելու պիտի բարեհաճեին մեզ ցույց տալ այդ տառերուն նախկին հնչումը, կամ անկեղծությամբ պիտի խոստովանեին, թե բաղդատական լեզվաքննությունն մեր մեջ տակավին յուր սաղմնային վիճակին մեջ գտնվելով, չեն կարող վճռաբար որոշել այդ տառերուն հնչումները, կամ համեմատական լեզվաքննությունն ալ այս տառերու հնչման խնդրույն առջև մեզի պես կը վարանի և կը շփոթի։ Մեր մասնագետներն ավելի հաջող են օտար լեզվաց քննության մեջ քան մերինին մեջ, մեր բ տառին հնչման խնդրույն առջև լուռ կը մնան և իբրև նոր գյուտ մը, կը պոռան, թե հունաց վիթան Ժամանակավ պեթա կը հնչվեր, ինչ որ քսան և վեց տարի առաջ լսած էի հույն վարժարանի մը գրասեղանին վրա։ Եվ որովհետև կըսեն, հույն ալփաբետին այս երկրորդ գիրն մեր մեջ տառադարձությամբ բ եղած է, ապա ուրեմն մեր բ-ը պարտինք հնչել պ։ Եթե բ կը հնչվեր պ՝ ին՞չ հարկ կար ամպարիշտի մեջ պ-ի, ուր բ տառն մէ ետքը դյուրություն ալ ուներ պ հնչվելու, որպես հունաց մեջ, եթե հնչման օրենքներն ազատամիտ են և ազգության ու կրոնի մեջ խտրություն չեն դներ։ Այս