Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/608

Այս էջը սրբագրված է

փոփոխությունն ալ ունի յուր օրենքները, կը պատասխանեն մասնագետք։

Հարցնենք։

Հայկական տառադարձության օրինոք Դավիթը ի՞նչ գործ ունի մեր մեջ, պետք էր ըլլալ Դաբիդ: Արդյո՞ք հունաց մեկ մասը վիթան վեվ կը հնչեր։ Հապա Դավիթին թ-ն ի՞նչ պիտի ընենք։ Դավիթ բառն ալ ունի յուր լեզվագիտական օրենքները, կը պատասխանեն լեզվաբանք։

Այսպես Եզրովն, Իսրայել և չերկարելու համար, ամեն տառադարձյալ բառերուն յուրաքանչյուրն իրեն հատուկ օրենք մունի։ Եվ երբ կը տեսնեմ, թե ամեն քաղաք, ամեն գյուղ, ամեն մարգ, իրեն համար օրենք մունի, կըսեմ թե ասոնք օրենք չունին, և կսպասեմ դարձյալ մասնագետներու վճռույն։ Կերևի, թե սուրբ Մեսրոպ յուր տառադարձության օրինաց չէ կրցած հպատակեցնել ժողովուրդն, որ տառադարձութենեն շատ առաջ Դավիթ կըսեր։ Ուստի, կը կարծեմ, թե կը վախնամ իսկ կարծելու, որովհետև լեզվաբան չեմ, տառադարձության օրինաց առաջնորդությամբ բնավ չպիտի կրնանք գտնել մեր տառերուն հնչմանց հետքը, որպես կը հայտներ Ծաղիկ յուր 134 թվույն մեջ հետևյալ տողերով. «Մամիկնուս արտասանած պաց, կոցե, ծան, ճուր, աղավաղյալ հնչումներն միթե կարևորություն կրնա՞ն ունենալ, երբ հին ձեռագրաց մեջ ասոնց հետքն անգամ չկա»։

Այո՛, այդ հնչումներուն հետքը չկա հին ձեռագրաց մեջ աս պարզ պատճառավ, թե խեղճ հնչումները հետք չեն ունենար, որ թողուն, և եթե ունենային իսկ, չպիտի կրնային թողուլ իրենց հետքն ոչ հին և ոչ նոր ձեռագրաց մեջ, որովհետև ձեռագիրներու պաշտոնը չէ հնչումներ պահել։ Եթե կարենային հնչումները պահել ու պահպանել, աղավաղումն գոյություն չէր ունենար, ոչ ալ այսչափ իրարանցումի պատճառ կը տրվեր։ Սիրելի Ծաղիկս — որքան կը փափագեի սա թերթին անունը փոխել պրաս դնել — խնդիրն ուղղագրության վրա չէ, այլ հնչման վրա։

Իսկ այն բառերն, որք տառադարձությամբ կազմված չեն՝ մեկեն ավելի օրենքներ ունին և այն ալ րստ ամենայն հավանականության։ Չենք գիտեր, թե ասոնց հավանական հնչումները ի՜նչպես պիտի կրնանք գտնալ։ Ըստ մեզ, լավ է Տարոնյան հնչումն իբրև ուղիղ ընդունել մինչև ցնոր տնօրինություն, կամ բնավ չհնչել, չխոսիլ մինչև որ եվրոպական լեզվագետք բարեհաճին օր մը ցույց տալ մեզ մեր տառերուն հնչումը։