Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/612

Այս էջը սրբագրված է

Հիվանդնիդ ի՞նչպես եղավ, Ծաղիկ թիվ 39 — Թատրոն թիվ 162.
Խմբագրի մը գրասենյակին մեջ, Ծաղիկ թիվ 93 — Թատրոն թիվ 20.
Տիկինը և յուր սպասավորը, Ծաղիկ թիվ 44 — Թատրոն թիվ 38.
Ձեզի գաղտնի խոսք ունիմ, Ծաղիկ թիվ 40 — Թատրոն թիվ 242.
Թյուննարիե, Ծաղիկ թիվ 79 — Թատրոն թիվ 136.
Ազգային ամեն լրագիրները կարդացող և այլն, Ծաղիկ թիվ 22 — Թատրոն թիվ 179.
Ամենաբույժ, Ծաղիկ թիվ 27 — Թատրոն թիվ 186.
էրիկը թողլով փախչող կնիկը, Ծաղիկ թիվ 94 — Թատրոն թիվ 171.

Սերն անանկ տղա մէ որ, Ծաղիկ թիվ 94 — Թատրոն թիվ 219:

Չենք ուզեր Ծաղիկի բոլոր բանագողությունները մի առ մի ցույց տալու համար ժամերով թղթատել մեր հին թերթերն ու վատնել մեր ժամերն, զորս կրնանք ավելի օգտակար աշխատութեան մը հատկացնել — այս երկրորդ ցուցակին պատրաստության չորս ժամ զոհեցինք — մանավանդ թե մեր գործերն — ըստ խնդրանաց մեր ընթերցողաց, երկրորդ անգամ հրատարակելու դիտավորություն ունենալով երկու ցուցակաց մեջ երևցած Ծաղիկի երեսուն և մեկ բանագողություններր բավական կը համարինք Ծաղիկի վրա գաղափար տալու համար մեր ընթերցողաց:

Հ. Գ. Դիտելի է, թե այս ցուցակաց մեջ չեն ցարդ հրատարակված Ծաղիկի 1888-ի թերթերն, որոնց վերջին թիվերուն մեջ Թատրոնեն քանի մը հոդվածները ընդօրինակված ըլլալը խոստովանած է նույն իսկ Ծաղիկը:


ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ՔԱՆԻ ՄԸ ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Քանի՞ ոսկվո տուգանաց կը դատապարտվիմ, երբ աչքիս մեջ քարի կտոր մը մտնե և աչքս կուրցնե սա պատճառավ, թե ստիպված էի անցնել անանկ փողոցե մուր հարուստ անձ մը խան մը կառուցանել կուտա և ուր քարկոփները կաշխատին չորս կողմ տեղացնելով քարի բեկորներ։

Եվ ինչո՞ւ համար կը դատապարտվիմ։ Այդ փողոցեն անցած ըլլալո՞ւս համար, աչքերս բաց անցնելու հանցանքը գործած ըլլալո՞ւս համար, թե աչք ունենալուս համար։

Եթե ես չեմ դատապարտվիր, ո՞վ կը դատապարտվի: Խանը կառուցանել տվո՞ղն, քարկո՞փն, թե աչքիս մեջ մտնող քարը: