Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/617

Այս էջը սրբագրված է

են և արժանի փոխաբերաբար գործածված բառերուն հատուկ նշանակության և հավասար առակախոսին չորքոտանի, անմահ դյուցազանց։


ՊԱՏՐԻԱՐՔՑՈԻ ՄԸ ԿԸ ՓՆՏՐՎԻ

Վիճակագրությամբ հաստատված է, թե երեք հայու մեկ անմիաբանություն կիյնա։ Այս հաշվով, ուրեմն, միջին թվով վաթսուն երեսփոխանաց վրա պարտ էինք ունենալ քսան անմիաբանություն, մինչդեռ ճշմարտությունը երեսուն անմիաբանություն ցույց կուտա այսօր, չհաշվելով Երուսաղեմա անմիաբանությունը սուրբ էջմիածնա անմիաբանությունը, Արմաշու անմիաբանությունն և այլ անմիաբանություններն։ Արդյոք վերջին վիճակագրությունը սխա՞լ էր. արդյոք վերջին վիճակագրութենեն ետքը քի՞չ մալ ավելցավ անմիաբանությունը: Վիճակագիրներուն թողլով պատասխանել այս հարցմանց՝ պարտք կը համարինք հայտնել, թև այսօր երկու հայու մեջ մեկ անմիաբանություն կը բնակի, ըսել է չորս միքիոն հայ և երկու միլիոն անմիաբանություն, ամբողջ գումարվեց միլիոն։ Այս անմիաբանության հառաջադեմ ընթացքն անհանգիստ կընե զիս երբեմն, և կը խորհիմ, թե պիտի գա օր մը. հորում մեկ հայու մեջ անմիաբանություն մը պիտի ծագի։ Անմիաբանությունն հառաջատվության օրինոք այսպես բազմապատկվելով պիտի մեծնա և օր մալ վիճակագրությունը պիտի հաստատե, թե մեկ միլիոն հայ կա և ութը միլիոն անմիաբանություն, ամբողջ գումար ինը միլիոն։ Վերջապես, օր մալ պիտի ըսեն, խե՜ղճ ազգ, տասը միլիոն անմիաբանություն թողուց միայն իբրև ներկայացուցիչ։ Բայց չշարունակենք այս տխուր տողերն և մերձենանք մեր խնդրույն։

Երեսփոխանական ժողովն մոտերս պիտի ձեռնարկե պատրիարքական ընտրության։ Կընդունիմ, թե ամեն երեսփոխան խիղճ ի ձեռին, ներեցե՜ք սխալմանս... գրաբար խառնել ուզեցինք... ամեն երեսփոխան ձեռն ի խիղճ քվեատուփին մեջ պիտի նետե յուր քվեն։ Բայց միթե ձեռքը խղճին վրա դնելով կարելի չէ՞ սխալիլ։ Սիրելի հայեր, ամեն հայ յուր խղճին հնազանդելով է, որ քիչ մը չարիք հասուցած է յուր ազգին։ Երեսփոխանական ժողովո մեջ ունինք այսօր բժիշկի խիղճ, դասատուի խիղճ, գրադետի խիղճ, ոսկերիչի խիղճ, փաստաբանի խիղճ, պատկերահանի խիղճ, մրգավաճառի խիղճ, ատաղձագործի խիղճ, սեղանավորի խիղճ,