Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/627

Այս էջը սրբագրված է

Գաբրիելյան փողին ձայնը պիտի մնա ձայն փողո հանապատի, այլ է եթե վերջին դատաստանին հատուկ հագուստի նոր ձև մը ղրկվի Բարիզեն...

Զբոսարանի առջևն ենք։

Զբոսարան մտնելուս պես երիտասարդներն, որ դեպի ծով դարձած էին, իրենց կողը տվին ծովուն, իրարու փսփսալով․

— Խիկարն է, Խիկարն է։

Խպնեցա այսքան ազդեցություն ունենալուս համար, մանավանդ թե խղճի թեթև խայթ մալ ունեցա։ Պահ մը մտաբերեցի քաշվիլ, բայց պաշտոնիս բնությունը պնդեց, որ մնամ։ Աթոռ մը քաշեցի և նստա։ Բարևներ փոխանակեցի քանի մը երիտասարդաց հետ, որոց մեջ կը գտնվեր նաև այն Տելեմաքն, որուն Մենտոր ըլլալու պարտականությունն ստանձնած էի։ Սակայն, Տելեմաքները շատ էին և մեկ Մենտոր ի՞նչպես հասներ ամենուն։ Հետո քիչ մը խոսակցեցա անոնց հետ, որոց մին ըսավ՝ թե բանաստեղծական աչքով կը դիտեր ծովն, մյուսն՝ թե ճաշակագիտական հայացքով, մեկալն՝ թե ճարտարապետական տեսակետով, չորրորդն՝ թե բնազննական ակնարկով։ Ամենուն ալ իրավունք տվի, թեև հաստատապես գիտնալով, թե բոլոր այդ նայվածքներուն մեջ Կուպիտոնի մատր միայն կար։ Եվ դարձա ծովը դիտելու աչքովն Բարոյականին, որուն ամենախոնարհ ներկայացուցիչներեն մին ըլլալու պատիվն ունիմ։ Պարապ էր ծովն, ոչ դերասան և ոչ դերասանուհի կար տեսարանի վրա․ իրենց օթյակներուն մեջ կը հանվեին անշուշտ և ծովու հագուստ կը հագնեին։ Գիտեք արդեն, թե քաջ լողորդները լոգարաններեն դուրս լողալու ևս կը հանդգնին։ Հանդարտ էր ծովն, ամենափոքր խորշոմ միսկ չուներ, երբ լոգարանե մոր զբոսարանեն բավական հեռու էր՝ ճողփում մը լսվեցավ։

— Ան է, ըսավ Տելեմաքս ինքնիրեն, և երեսին գույնը շրջեցավ։

Եվ կը տեսնեի փրփրադեզ ալյաց հորձանք մոր լոգարանե մը դուրս կը ծավալեր։

Զի՞ է քեզ, ծով, զո՞ տեսեր և փախեար...

Լռե՜, Դավիթ, որովհետև աստվածաբան չեմ և քեզմե բնավ երկյուղ չունիմ։

Հետո կը տեսնեի այդ փրփուրներուն մեջեն շագանակի երկար մազեր, որ անշշուկ կը հառաջանային ծուվուն մեջ, նուրբ գիծ