Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/635

Այս էջը սրբագրված է

Այս տարի ևս մեծ շուքով կատարվեցավ Իզմիրյանց կտակի մրցանակաբաշխությանց հանդեսը։

Եվ որովհետև հանձնաժողովույն տեղեկագիրը կը հայտներ, թե Ենայի համալսարանի փիլիսոփայական կանտիտադ պարոն Իսահակ Հարությունյանցի Հայոց գիրը անուն երկը նոր ուսումնասիրություն մը չէր, ազգային և օտար ազգի բանասիրաց կարծյաց հավաքածո մէր և նոր լույս մը չէր սփռեր հայկական տառերուն վրա, որոշվեցավ, ըստ սովորության, նվիրել մրցանակն, 600 րուպլի, Ենայի համալսարանի փիլիսոփայական կանտիտադ պարոն Իսահակ Հարությունյանցի, յուր Հայոց գիրը անուն երկասիրությանն համար, որ ինչպես վկայած էին նորին քննիչը, նոր ուսումնասիրություն մը չէր, ազգային և օտարազգի բանասիրաց կարծյաց հավաքածո մէր և նոր լույս մը չէր սփռեր հայկական տառերուն վրա։

Կրոնական ժողովո <թերթի> և Կրոնական ժողովո մեջ տեղը պզտիկ անհամաձայնություն մը կը ծագի։

Կրոնական ժողովո թերթը կարծիք կը հայտնե, թե հայ եկեղեցին ընգունած չէ Նիկիո սուրբ ժողովը՜: Կրոնական ժողովը պաշտոնական հայտարարությամբ մը կը հերքե յուր թերթին այդ կարծիքը:

Անհամաձայնությունը կը վերջանա հայաբնակ գավառաց եկեղեցվո Խոսնակը Սոխակի փոխվելով։

Ազգային բանաստեղծները բարձր գովեստներով կը խոսին Սեթյանի Հուզման ժամեր անուն քերթվածքին վրա, բայց կարելի եղածին չափ ցած ձայնով կը խոսին, որ այդ գովեստներն ամեն մարդ չլսել Լուրջ թերթերու մեջ, բացի Երկրացունտե բանադատական հոդված մը չերևցավ դեռ այս գործին վրա։ Այս տխուր երևույթը կը վերադրենք մարդկային այն տկարության, որով մարդս չուզեր գրիչով խոստովանիլ, ինչ որ բերնով կը խոսի։ Սեթյան