Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/636

Այս էջը սրբագրված է

կրնա մխիթարվիլ սակայն, երբ համոզվի սա ճշմարտութեան, թե մեր մեջ լավագույն գործերն անոնք են, որոց վրա քիչ կը խոսվի կամ բնավ չխոսվիր։

Հուզման Ժամերն, որոց վրա խոսվի կամ ոչ, կաղաղակեն թե բեղմնավոր բանաստեղծի մը ծնունդ են իրենք։ Իմաստից վսեմոuթյուն, բացատրությանց գեղեցկություն, ոճո հստակություն և տաղաչափական օրինաց կատարյալ հնազանդություն գլխավոր նկարագիրները կր կազմեն սույն քերթվածոց։ Եվ այս առավելությանց քով հազիվ կը նշմարվին քիչ մը դանդաղություն և ներդաշնակությանց պակասություն։

Ամեն քնար խորհելու և լալու եղանակ մունի. ազատ թողունք ուրեմն Հուզման Ժամերու հեղինակն և մանավանդ քաջալերենք զինքն, որպեսզի ընտիր գործերովն շարունակե զարդարել մեր գրականության աղքատ մատենադարանը։

Ծովը մեծ զարկ տվավ մեր ազգային գինովության։ Անոնք որ շաբաթը մեկ անգամ կը գինովնային՝ այժմ օրը երեք անգամ կը գինովնան։

Երեկ երկու բարեկամներ այսպես կը խոսեին.

— Մարտիրոս աղա, ասանկ առտվանցով խմենք նե վերջը ո՞ւր կերթա։

— Տեղ մալ չերթար։

— Ի՞նչ կըսես։

— Ես անոր դեղը գտած եմ, թե որ գտած չըլլայի նե՝ առտվանցով կը խմցնեի՞ քեզի։

— Ի՞նչ է դեղը։

— Ծովը, քառասուն օխա օղի խմե, ծով մտիր, բան մը չմնար, կարծես թե երկու օրե ի վեր օղի դրած չես բերանդ։ Խմե՛, խմե... ծով կը մտնենք, կերակուրնիս կուտենք, դեղձով պատվական գինի կը խմենք, նորեն ծով կը մտնենք, կելլենք, օղիի կսկսինք, վերջը դարձյալ ծով կերթանք, կելնենք, կերակուր կուտենք, գինին կը տնկենք, նորեն ծով կը մտնենք, ետքը տեղերնիս կը պառկինք, որ առտուն խելվնիս գլուխնուս գործերնուս երթանք։

Ամեն ժամ խմելու է ուրեմն, որովհետև գինովության դեղթափն գտնված է։

Հրատ մոլորակի մեջ ջրանցքներու բացումը գիտական աշխարհին գլխավոր ուշադրության առարկա եղած է այս օրերս։