Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/645

Այս էջը սրբագրված է

Պատարագի, ըստ Հայաստանյայց ուղղափառ եկեղեցվո գրքին հառաջաբանին պատճառավ։ Եվ սակայն, հարձակում կրելու հանցանք մը գործած չէր։

Ի՞նչ կըսեր հառաջարանին մեջ։

Հայկական եկեղեցվույն վրա պատմական ինչ ինչ ծանոթություններ տալով՝ ուղղափառ կը դավաներ զայն և յուր ազգայինները հանդիմանելով կը հորդորեր, որ իրենք ալ այնպես ճանչնան։ Պատմական սխալներ եթե ուներ նա յուր հառաջաբանին մեջ, կրնային հերքվիլ վայելուչ լեզվավ։

Երբ ուղղափառ եկեղեցի մը մեզի հերետիկոս ըսե, անմիջապես կը փութանք հաստատել, թե մեր եկեղեցին ալ ուղղափառ, եկեղեցվույն հար և նմանն է ինչ ինչ պզտիկ տարբերություններով. իսկ երբ այն ուղղափառ եկեղեցվույն մեկ անդամը պաշտպանե մեր եկեղեցվույն ուղղափառությունը, այն ատեն ալ կրակ կը կտրինք և մեր եկեղեցին ձերինին չնմանիր կըսենք։

Կերևի թե առաջին պարագային մեջ, ապացուցանելու համար, թե մենք հերետիկոս չենք, կը զիջանինք որ մեր եկեղեցին մեր եկեղեցվույն հերետիկոս ըսող եկեղեցվույն նմանի, իսկ երկրորդ պարագային մեջ, մեր եկեղեցվո անկախությունը չկորուսանելու համար չենք ուզեր, որ մեր եկեղեցին մեր եկեղեցվույն ուղղափառ ըսող եկեղեցվույն նմանի քիչ մը։


Ե. ՇՐՋԱՆ «ԽԻԿԱՐԻ»

1888 օգոստոս 31 — Դշ. ակ. Պճք. Հրց. ապ. բձղ. ուղիղ են։ Ձնգյուտ գոտվո սուրբ Աստվածածնի:

Սկիզքն Ե. շրջանի Խիկարի:

Նախ և առաջ ջանանք լուծել սա խնդիրը, թե մարդս յուր տալիքին թվույն վրա բարդելու իրավունք ունի՞ նաև թիվն այն տարիներուն, հորս ապրած չէ։ Օրինակի համար, մարդ մոր քսան տարի ապրած է, հետո տասնհինգ տարի մեռած է, ետքը նորեն տասներկու տարի ապրած է, վերջը դարձյալ քսան տարի մեռած է, իրավունք ունի՞ յոթանասուն տարեկան համարվիլ։

Ըստ իս ոչ, ըստ ոմանց թերևս այո՛, ըստ այլոց թերևս ոչ ոչ, ո՛չ այո։

Իմ կարծիքս ուղիղ կը թվի ինձ, որպես յուրաքանչյուրին կարծիքն ուղիղ կը թվի իրեն, ուստի, իմ կարծիքս կը պաշտպանեմ երբ խոսք բացվի տարիքի վրա։