Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/648

Այս էջը սրբագրված է

Ա... էֆենտի։

Բ... »

Գ... »

Այսօր կրնանք վստահաբար ըսել, թե ասոնցմե մին պիտի ընտրվի — թեև քվեն շատ անգամ չարաչար գործածե մեր վստահությունը — բայց ասոնցմե ո՞րը պիտի ընտրվի. հայտնի չէ, որովհետև այս անձնավորությունները շաբաթե մը հետե արժեթուղթերու պես կը բարձրանան կամ կիյնան։

Քանի մոր առաջ ընտրողական հրապարակի վրա սա խոսակցությունները կը լսվեին.

— Գ․․․ Էֆենտին քանի՞ է։

(Այսինքն քանի՞ քվե ունի)։

— Քսանը հինգ։

— Քսանը հի՞նգ․․․ ինկած է․․․ երեկ քառասուն էր։

— Այսօր անանկ է․․․

— Բ... Էֆենտի՞։

— Հառասունն ինը երեք քառորդ, և հույս կա, թե ավելի պիտի բարձրանա.․․ ես ալ ըլլամ նե՝ Գ.․.ի տեղ Բ... են կառնեմ, աս ավելի շահավոր է։

— Ա.․․ քանի՞ Է։

— Այս օրերս չփնտրվիր կոր... հարցնող չկա.․․ տասներկու է կարծեմ։

Երկու օր առաջ հրապարակը մեծ փոփոխություն կրած էր։

— Բ...ն այսօր քանի՞ է։

— Շատ ինկած է այսօր... տասնը չորսի կը ձգեն կոր, առնող չկա։

— Ինչո՞ւ։

— Ո՞վ գիտե... ծախող շատ կա... միջնորդներն ասդին անդին ինկած են։

— Այն միջնորդները չե՞ն, որ վարկը կը կոտրեն։

— Գ... ն։

— Գ... քիչ մաղեկ է այս օրերս։

— Քանի՞ Է։

— Քսանը հինգ մեկ քառորդ։

— Քառո՞րդ մը միայն վրա դրած է։

— Այո՜, չեն բռներ կոր, ի՞նչ գիտնամ... բարձրացնելու համար շատ ջանքեր կըլլան կոր, բայց չբարձրանար կոր։

— Ա..․նը։