Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/65

Այս էջը սրբագրված է

վաստկցնելու համար շինված սուտեր։ Սուտ ըլլալուն ապացույցն սա է, որ անցյալ իրիկուն կառաձիդ կաշին կը բրդի և վեր ելնող կառքը փոխանակ եղած տեղը կայնելու գիծին վրայեն Ղալաթիա եկեր է ի դիլ։

Մեջը գտնվողներն, արք և կանայք, ծերք և տղայք, իրենց աղաղակներով թնդացուցեր են դժոխոց՝ գմբեթը։ Կնիկներեն ոմանք մարեր են, ոմանք ինկեր են, թեպետև կորուստ մը չէ եղեր, բայց վախն մեծ է եղեր։

— Ասկից ետքը մեյ մալ չեմ մտներ։

— Ինչո՞ւ չպիտի մտնաս, կեցի՞ր, նայինք թընելի, տնօրենությունն կաշիին բրդելուն պատճառները իմացունե։

— Պատճառներն ի՞նչ ընեմ, և ի՞նչ պիտի ըսե որ. խել մը պատմություններ պիտի ընե ըսելով թե՝ «Կաշին հաստ է, բայց խոնավութենե բրդած է. թե՝ զգուշություն չէ եղած, թե՝ կառքերը որչափ որ գտնված տեղերնին կենալու պարտավոր էին նե՝ այս կառքը նոր ըլլալուն՝ իրեն ասանկ պատվեր մը եղած չըլլալով, չկրցավ կալնիլ. ուստի, կը հուսանք, որ արգո հասարակաթյունն այս վտա՛նգը իրեն անհիշաչարությամբը բոլորովին մոռնալով, նորեն կը բարեհաճի Հեփեստոսի հողեն ճամբորդություննին շարունակելի, որպեսզի մյուս կաշիներն ալ չվհատին, չթուլնան ու չբրդին»։ Ահա ըսելիքնին աս չէ՞ մի։

— Ինչ է նե վերջապես պատճառ մ՛է։

— Ես մեյ մ՛ալ չեմ մտնար. եղբա՛յր, դուն ինչ կուզես նե ըրե՛։ Ինչե՞ն գիտնամ, որ օր մալ կամարը վար չպիտի գա։

— Ըլլալո՞ւ բան է։

— Չըլլալու ի՞նչ կա, կամարը երկինք պիտի ելլա չըսի, որ կը զարմանաս կոր, վար կուգա ըսինք։

— Անանկ է նե ես ալ չեմ մտնար։

— Էյ, դուն չես մտնար, ես չեմ մտնար, ո՞վ պիտի մտնա, — Թող թընելի տնօրենը, մեքենավարները, պաշտոնյաները մտնեն ու պտըտին։

— Անոնք ալ վախնան նե։

Այն ատեն մեջը մարդ չմտնար, կառքերը վեր կը քաշեն, վար կիջեցունեն։ Վնաս ընել չուզեն նե միայն բեռ կը կրեն. Բերա այսչափ ապրանք կ՛ելլա, թընելը զանոնք թո՛ղ կրե, բայց միշտ