Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/66

Այս էջը սրբագրված է

զգուշանալու է, որ մեջը մարդ չգտնվի։ Ասանկով փլի, կործանի ալ նե՝ մեծ վնաս մը չըլլար։


ՄԻՆԱՍՅԱՆՑ ԱՏԵՆԱԲԱՆՈԻԹՅՈԻՆԸ¹

Մայրե՜ր... մայրե՜ր... մայրե՜ր... դարձյալ մայրե՜ր... ձեզի կըսեմ, ո՜վ մայրե՜ր, մայրե՜ր։

Եթե կուզեք ձեր փոքրիկ երեխաներր փորի ցավերե ազատել.

Եթե կուզեք ձեր փոքրիկ երեխաները — երեխաներուն մեծն ալ կըլլա եղեր — փորհարութենե ազատել.

Եթե կուզեք ձեր փոքրիկ երեխաները ակռա հանելու ժամանակը վտանգե ազատել.

Եթե կ՛ուզեք ձեր փոքրիկ երեխաները կաթ ուտելն ազատել։

Եթե կուզեք ձեր փոքրիկ երեխաները ակռա հանելե արգիլել.

Եթե կուզեք ձեր փոքրիկ երեխաներն փորերնին ելլալե ազատել.

Եթե կուզեք ձեր փոքրիկ երեխաներն շունչ առնել տալե ազատել.

Եթե կուզեք, որ ձեր փոքրիկ երեխաները գիշեր ցերեկ բարեկիրթ ըլլան։

Եթե կուզեք, որ ձեր փոքրիկ երեխաները շուտ մեծնան:

Մայրե՜ր, մայրե՜ր, դարձյալ մայրե՜ր։

Եթե կ՛ուզեր, որ ձեր սիրելի երեխաները փորի ցավ չունենան, փոր ալ չունենան, գիշեր ցերեկ գործածեցեք ձեր երեխաներուն համար միսիլ ուինսլոշ սութնիկ սիրըբ կոչված գեղը։

Բյուրավոր մայրեր այս գեղեն գործածած են իրենց զավակացը համար և անոր оգտակարությունը կը գովեն։ Այս մայրերը այսօրվան օրս Ամերիկա կը գտնվին. եթե չեք հավատար՝ Ամերիկա գացե՛ք, իրենց հարցուցեք, թե միսիլ ու ինսլոշ սութինկ սիրըբ ըսված գեղը որչափ հրաշքներ գործած Է։

Օ՛ն, ուրեմն, ով մայրե՜ր... մայրե՜ր... մայրե՜ր, ժամանակն հասած է, վայրկյան մը կորսնցնելու չգար, գործածեցե՛ք, անդադար գործածեցե՛ք, գիշեր ցերեկ գործածեցե՛ք, զավակներնուդ համար միսիլ ուինսլոշ սութինկ սիրըբը, զավակնիդ ուզեն չուզեն, փորի