հետևյալ խոսքերով, զորս կարտասաներ պալատական մը տեսարան գալով և հևալե շունչն սպառած.
«Տեր իմ, վերջապես սատկեցավ վատը»։
Կամ.
«Տեր իմ, վատը չկրնալով փախչիլ ինքզինքը պարիսպեն վար նետեր և կտոր կտոր եղավ։
Կամ.
«Տեր իմ, վատը հուսահատության մեջ ինքզինքը զարկավ սպաներ.
Կամ.
«Տեր իմ, վատը շղթայակապ հոս կը բերեն»։
Կամ.
«Տեր իմ, վատն ինքզինքը կախեր»։
Տերը կը խնդար և ծափահարությունները կը թնդացնեին թատրոնը։ Բայց ցարդ անստուգության մեջ եմ, թե վա՞տն էր ծափահարվողը, տե՞րը, պալատակա՞նը, թե ոչ մին կամ երեքն ալ։
Բայց Ադամյան միշտ կզգար և երբեմն զգալ կուտար, թե դերասան ծնած էր։ Յուր փառավոր ապագան մոտեն կը տեսներ։ Պետք էր գտնել քաղաք մորուն բնակիչները թե՛ ճանաչեին անոր տաղանդն և թե Մոլիերի բացատրությամբ, ձեռքով գովեին զինքը։ Հաջողեցավ գտնել, ինչ որ կը փնտրեր։ Թողուր զմեզ և գնաց Տփղիս, ուր քիչ ժամանակի մեջ գովեստներով հռչակեցին անոր համբավը:
Ա՛րդ, Ադամյան չէ այսօր ինչ որ էր երբեմն և Տփղիսու Նոր Դար լրագիրն տաղանդավոր դերասանին մայրաքաղաքս դառնալը գրելով՝ հետևյալ տողերը կ՝ավելցնե.
«Պոլսեցիները մեզ տվեցին Պիեր դԱրեձձո, Արյան բիծ և այլ այդ տեսակ բաներ, իսկ մենք տալիս ենք նրանր Համլետ, Լիր, Օթելլո և այլն»։
Պոլսեցիները չեն ուրանար այսօր, թե պարոն Ադամյան յուր հաջողությունն պարտի ռուսահայոց, որոց թե քննադատություններեն օգտված է և թե՛ փունջերեն։ Ուստի, պոլսերվոց կը մնա վարձատրել համբավավոր դերասանը՝ զի մի կորուսանե աստ ինչ որ վաստկած է ի Տփղիս և ստիպվի Տփղիս վերադառնալ նորեն Պիեր դԱրեձձոյով, Արյան բիծով և այլ այդ տեսակ բաներով։
Արդեն, որպես կ՝իմանանք, թատերասեր ազգայինք խուռն բազմությամբ կը դիմեն տեսնելու Ադամյանն Օթելլոյի դերին մեջ, զոր երեք անգամ ներկայացուր այնքան հաջողակությամբ, որպես