— Կը տեսնե՞ս կոր սա դիմացի աղջիկը.․․ չըլլա որ կարծես թե կարմրությունն իրմե է... շինծու է։
Հետո քովիններուն.
— Ոտվընիդ պագնեմ. սա աղջկան նայեցեք... չամչցած։
Հետևյալ օրը մեկ դրացուհվույն.
— Երեկ իրիկու հո՞ն էիր։
— Այո՛։
— Տեսա՞ր։
— Այո՛։
— Չա՞մչնար ան աղջիկը... կը կարծե որ կը կլլե՞ն... կո՞ւյր են էրիկ մարդիկ... բարեկամ մ՝ալ չունե՞ր, որ ըսեր իրեն, թե չվայլեր։
Քանի մ՝օր ետքը մյուս դրացուհվույն.
— Այն գիշերը հո՞ն էիր։
— Չէի։
— Հոն ըլլալու էիր, որ տեսնեիր... ին աղջիկը երեսը ներկեր եկեր նստեր էր... անամոթ... գանելիքս եկավ։
Օր մալ ուրիշ մեկ գրացուհվույն.
— Դուք ալ հո՞ն էիք այն գիշերը։
— Այո՛։
— Դիտեցի՞ք։
— Դիտեցի, հապա... շիտակը չէր վայլեր։
— Գոնե չափով ըներ, որ հայտնի չըլլար։
— Բերանը միշտ կամփոփեր կոր, որ պզտիկ երևա։
— Ո՞վ։
— ... Ին աղջիկը։
— Ես անիկա չեմ ըսեր կոր, սա... ին աղջիկը, որ կարմիր քսվեր էր։
— Անիկա չդիտեցի... ես մյուսը դիտեցի... բերանդ մեծ է նե թող մեծ երևա, աղջի՛կ, աս ալ հանցանք մը չէ՞ ա։
— Աչքիս չզարկավ անիկա... և աչքի զարնելու ալ բան մը չէ անորը, ասորը որ երեսը կասկարմիր ըրեր է... շատ խայտառակ բան էր։
— Կասկարմիր ընելը բան մը չէ... մեծ բերան ունենալ և պզտիկ ցույց տալու աշխատիլը ծիծաղաշարժ է ավելի։
Պե՞տք է ըսել, թե ասոր ալ բերանր պզտիկ է։
Լավ կը հիշեմ, օր մը հարսանյաց հանդեսի մը ներկա կը գտնվեի։ Քովս կը նստեին երկու կանայք, որոց միույն քիթը փոքր և մյուսույն մեծ էր։ Մեծ քիթ ունեցողն ավելի գեղեցիկ պիտի ըլլար