Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/680

Այս էջը սրբագրված է

սիրույն համար։ Թողունք ուրեմն կիներն ուրախանալ սեռ տիտղոսին վրա, որովհետև միտք չունինք անոնց հետ կռիվ ընելու։

Ա՛րզ, որպես տեսանք, հասակի երկայնության և կարճության մեջ ոչ տգեղություն կա, ոչ ալ անպատեհություն։ Ոչ երկայնությունը և ոչ կարճությունը կարող են կորզել կիներեն այն շնորհքն ու առաքինությունն, որոց համար կը սիրվին։ Կանայք կը սիրվին ո՛չ թե իրենց ռուպ մը երկար կամ ռուպ մը կարճ ըլլալուն համար, այլ միմիայն անոր համար, որ կին են։

Աշխատեցեք կատարյալ կիներ ըլլալն կատարելապես պիտի սիրվիք։ Ոսկորը, միսը, հասակի բարձրությունը, մեջքի բարակությունն և այլն կարևորություն չունին բնավ։ Սերը միսով և ոսկրով չապրիր, ոչ ալ յուր առարկային հասակը կամ մեջքը կը չափե, այլ յուր առարկային առաքինութենեն կը ծնի և անով միայն կը սնանի ու կաճի։


Փ Ո Ի Ն Ջ

Սերը գեղեցիկ հոգիներու մեջ կը բնակի, որպես թրթուրր գեղեցկագույն վարդի կոկոնին կը հարի։

Ամենեն կարճ հիմարությունները լավագույններն են, կ՝ըսե առածը, բայց սիրո մեջ կան հիմարություններ, որ զմեզ շատ երջանիկ պիտի ընեին, եթե տևեին մեր բոլոր կենաց մեջ։

Շնորհքները, որ նորատի աղջկա մը վրա հրապուրիչ են, ծեքծեքանք կ՝ըլլան ծեր կնոջ մը վրա։

Ստացումն և սովորությունը կը բառնան տգեղութենե անոր թերություններն և գեղեցկութենե՝ անոր հրապույրները։

Կանայք ավելի երջանիկ են այն սիրով, զոր կը ներշնչեն, քան այն սիրով, զոր կը կրեն, մարդիկ ասոր բոլորովին հակառակն են։

Ամոթը կանանց առաքինության ամենեն ավելի հավատարիմ պահապանն է երբեմն։

Որպեսզի սիրո նամակ մ՝ըլլա ինչ որ պարտի ըլլալ, պետք է զայն սկսիլ առանց գիտնալու, թե ինչ պիտի գրվի և վերջացնել առանց գիտնալու, թե ինչ ըսված է։

Աղեկ զիրք մը և աղեկ կին մը շատ թերություններ կուղղեն, գեշ գիրք մը և գեշ կին մը շատ սիրտեր կ՝ապականեն, մարդիկ կան, որ երբ խնդիրը գրքի և կնոջ վրա է, անոնց կազմին միայն կը նային։ Ի՞նչ իրավունք ունին տրտնջալու, եթե խաբվին։