Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/688

Այս էջը սրբագրված է

Բացի հերոսներից, հարազատ են Պարոնյանի ոճական առանձնահատկությունները, լեզվական խաղերը, կատակները, սրամտություններն, երկիմաստ ակնարկներն ու թևավոր խոսքերը, որոնց միջոցով ճշտվում Է հեղինակի դեմքը. օրինակ՝

«Խիկարի» 1886 թ․ օգոստոսի համարում տպված է անստորագիր մի «Հայտարարություն», <3>, ուր բացատրված են թերթի ընդհատման և վերահրատարակման պատճառները. բացատրականը խմբագիրն ամփոփել Է իր կատակերգության թևավոր հայտնի խոսքերով՝

«Ահավասիկ Խիկարի ընդհատման համար մեր նրբացուցիչ դեպք հանցանաց»:

«Ահավասիկ անոր վերստին հրատարակության համար մեր հաստացուցիչ դեպք հանցանաց» (տե՛ս Էջ 420)։

Եվ կամ՝

Մերկացնելով «Ծաղիկի» բանագողությունը իր «Թատրոնից», հեգնանքով նկատում Է՝

«Մեր բարեկամին հոդվածները մեր ալ հոդվածներն են»։

Ոչ միայն բանասերն, այլ սոսկական ընթերցողն իսկ անմիջապես կհիշի «Պաղտասար աղբոր» Օգսենի հայտնի տողերը՝ «պաշտպանյալիս կինը իմ կինս ըսել Է»։

Ինչպես «Թատրոնում», երբ հեղինակը հանդես է գալիս իբրև ներկայացուցիչ, պատասխանատու անձ «Թատրոնի» և այսպիսով պարզվում է տվյալ նյութի Պարոնյանին պատկանելու հարցը, նույնը կատարվում է և «Խիկարում»։ Բացի այն, որ «Խիկարի» խմբագիրը Պարոնյանն էր, այլև Խիկարը մարմնավորումն է. հեղինակի երգիծանքի, բարոյական սկզբունքների ու մտքերի, հետևաբար այն բոլոր անստորագիր հոդվածներում, երբ հանդես է գալիս Խիկարը, կամ «Խիկար» հանդեսը, թե՛ մեկը և թե՛ մյուսն անվերապահությամբ Պարոնյան են։

Հիշենք «Ծովու լոգարաններ» նկարագրական հոդվածը. երբ ծովափում հայտնվում է Խիկարը, բազմությունը բացականչում Է՝

« — Խիկարն է, Խիկարն է։

Խպնեցա այսքան ազդեցություն ունենալուս համար, մանավանդ թե խղճի թեթև խայթ մալ ունեցա։ Պահ մը մտաբերեցի քաշվիլ․ երբ պաշտոնիս բնությունը պնդեց, որ մնամ» (տե՛ս Էջ 627)։

Շարունակության մեջ առավել որոշակիությամբ ի հայտ Է գալիս «Խիկարի» խմբագիր Պարոնյանը. իր ներկայությունից հասարակության դժգոհությունը նկատելով եզրակացնում է։

«Կզգա՞ք, որքան մեծ զոհողություններ կը պահանջե պաշտոնս» այսինքն երգիծաբան-խմբագրի կոչումը։

«Թատրոնի», «Խիկարի» և «Լույսի» մեջ Պարոնյանը ներկայանամ Է Թմբուկ, Ապտակ, Թատրոն, Փայլակ, Ապրանքատապրա, Հերմես, Հնահավաք, Հ․ Գող, Արքիլիքոս, Ա․ Հ. Հ. Պ․ Խիկար, Խտիղ, Մոգ, Աղաղակ և այլ ծածկանուններով, որոնցից՝ Ապտակ, Գող, Արքիլիքոս, Ա․ Խիկար ճշտված են նախորդ հատորներուս (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VII և IX հատ., ծանոթագրությանները), մյուսների ճշտումները նույնպես կատարված են բանասիրական տվյալներով։

Պարոնյանի սովորությունն էր իր թերթերի անունները՝ «Թատրոն», «Խիկար», «Ծիծաղ» դնել ստորագրության փոխարեն և ոչ միայն թերթերի, այլ,