Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/693

Այս էջը սրբագրված է

ԱԶԳԱՅԻՆ ՍՆՏՈԻԿԻՆ ԱՆԲՆԱԿԱՆ ՏԿԱՐՈԻԹՅՈԻՆԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1875 թ. սեպտեմբերի 6-ին (№ 163)։

1. «Ազգային սնտուկը» ազգային եկամուտը պահող դրամարկղն էր. ծաղրված է նրա սնանկությունը։

2. Նկատի ունի Աբրահամ փաշա Երեմյանի և Սարգիս Պալյանի դրամական օգնությունը (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, IX հատ., «Խնդրոց պտույտը», ծանոթ. № 1)։

3. Վարչությունը ազգային քաղաքական ժողովն է։


ԴԵՐԱՍԱՆԱԿԱՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1875 թ. սեպտեմբերի 13-ին (№ 164), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի IX հատորում, 1938 թվականին։

1. Ակնարկը Վարդովյանի թատերախմբի մասնակի քայքայման մասին է (տե՛ս Գ. Ստեփանյան, Ուրվագիծ արևմտահայ թատրոնի պատմության, հատ. II, էջ 154 — 170)։

2. Րամազանը մահմեդականների ծոմապահության ամիսն է։ Այդ օրերին կյանքը մեծ եռուզեռի մեջ էր, աշխուժանում էր թատերական աշխարհը և մեծանում նրա եկամուտը։

3. Ակնարկում է Տ. Չուխաճյանի օպերետային խումբը, որը Լ. Վարդովյանի մրցակիցն էր, իսկ «գեշ բաները քաջալերող պաշտպանը» մեծահարուստ Հ. Կյոչեյանն էր. Նա հիշյալ մրցակցության մեջ հովանավորում էր Չուխաջյանին (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի Ժողովածու, IX հատ., «Անվերնագիր», <2>, ծանոթ. 2)։

4. «Լա Պել էլեն» — «Գեղեցկուհի էլեն», «Օֆենբախի օպերետը։

5. Ըստ հունական դիցաբանության, Մենելաոսը Սպարտայի թագավորն էր, էլենայի ամուսինը։


«ԼԱ ԹՈՒՐՔԻՆ» ԵՎ ՋՈԻԽԱՃՅԱՆԻ ԽՈՒՄԲԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1875 թ. սեպտեմբերի 13-ին (№ 164), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ՝ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի IX հատորում, 1938 թվականին։

1. «Թուրքի» — «Լա Թուրքի». Պոլսում լույս տեսնող ֆրանսերեն թերթ։

2. Պարոնյանի զայրույթի և վիրավորանքի պատճառը Տ. Չուխաճյանի թուրքերեն