Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/694

Այս էջը սրբագրված է

«Քյոսե քեհյա» օպերետի մեջ հայերեն արտասանված մի քանի նախադասություններն էին (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, IX հատ., «Քյոսե քեհյա»)։

3. Պորտեանոն հավանաբար «Լա Թուրքիի» աշխատակիցներից մեկն է։


ԹԱՏԵՐԱԿԱՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1875 թ. սեպտեմբերի 20-ին (№ 165), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածու IX հատորում, 1938 թվականին։

1. «...թե չեյանի խումըը» — Հ. Կյոշեյանի նյութական օժանգակությամբ կազմված խումբը (տե՛ս «Թատրոններ», <1>)։

2. Տե՛ս «Դերասանական», ծանոթ. № 1։

3. «Մատամ Անկոյին աղջիկը» — Շարլ Լը Կոկի օպերետը։


ԵՂԻԱԶԱՐՆ ՈԻ ՉՈԻԽԱՃԻՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1875 թ. սեպտեմբերի 20-ին (№ 165)։

1. Եղիազարը՝ Եղիազար Մելիքյանն է։

2. Չուխաճին՝ Տիգրան Չուխաճյանը։

3. Մոտիկներուն վրա հանդարտ կոխելով» արտահայտության առիթը Տուխաճյանի վերաբերմունքն էր Վարդովյանի հանդեպ (տե՛ս «Դերասանական», «Լա Թուրքին և Տուխաճյանի խումբը», «Թատերական»)։


ԹՈՀԱՖՃԻ ԲԺԻՇԿԸ

Առաջին անգամ լուլս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1875 թ. սեպտեմբերի 20-ին (№ 165), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին։

1. Խիկարր Պարոնյանի մտքերի արտահայտիչն է (տես Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, IV հատ., «Քաղաքական», «Անգղիա», <13>, ծանոթ. № 1)։

2. Ակնարկը վերաբերում է Մոլիերի «Ակամա բժիշկը» կատակերգության։


ԴՐԱՄԱԿԱՆ ՊՏՈԻՅՏ ՄԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1875 թ. սեպտեմբերի 27-ին (№ 166), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին։

1. Ղալաթիան Պոլսի կենտրոնական թաղերից մեկն է, ուր գտնվում էր հայտնի Քոմիսիոն խանը, վաճառականների հավաքատեղին. այստեղ էին կատարվում դրամական և առևտրական բազմաթիվ գործարքներ, որի համար թաղը մարդաշատ էր, աղմկոտ ու եռուզեռով լեցուն։

2. Շմենտըֆերի արժեթղթերը, երկաթուղային ընկերության վիճակահանության տոմսերն էին։


ԹԱՏՐՈՆՆԵՐ

<1>

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1875 թ․ սեպտեմբերի 27-ին (№ 166), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի «Երկերի լիակատար ժողովածուի IX հատորում, 1938 թվականին։