Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/699

Այս էջը սրբագրված է

Շարունակության մեջ գրված է՝ «Նոր երկու մարդ եկած են քաղաքս սրբազան առաջնորդին գրեր բերած են, որոնց մեջ ստորագրություն չկա, կըսվի.. միայն թե, մենք կը տաճկանանք, որ ազատվինք՝ կը գրեն, առանց ուրիշ պարագա մը հայտնելու, և նույնիսկ եկողներն ալ ատկից ավելի բան մը չեն խոսիր։ Ոմանց ալ հառաջուց գրված էր, թե Մուշեն և գեղերեն 3—400 տնվոր հանրագրություն կազմեր են տաճկանալու համար և բոլոր կարնեցիք ալ գրեթե այսպես հավատացած ենք («Մասիս», 1875, նոյեմբերի 18, № 1760)։

2. «Բ. Դուռ» կամ Բարձրագույն Դուռ, այսպես էր կոչվում սուլթանական կառավարությունը։


ՀԱՐՈՒՍՏ ԸԼԼԱԼՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1875 թ, նոյեմբերի 8-ին, 15-ին, 22-ին (№ 172, 173, 174) և 1876 թ. հունվարի 24-ին (№ 179), հոմնիսի 3-ին (№ 185)։ Վերջին հոդվածը (հունիս 3, № 185) խորագրված էր՝ «Ստակ վաստակելու միջոցները»։


ՀԱՐՅՈՒՐԻՆ ՏԱՍԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1875թ. նոյեմբերի 8-ին (№ 172)։

1. «Սիկառ խմեցինք» — Ոճ է. նշանակում է՝ ծխեցինք։


ՇԱՀԵՆ ՉՎԱՍՏԿԱԾ ՄԻՋՈՑԻՆ ԾԱԽՍԵՆ ԿԸ ՎԱՍՏԿԻՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1875 թ. նոյեմբերի 15-ին (№ 173), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ․ Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին։


ԹԸՆԵԼԻ ԿԱՇԻՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1875 թ. նոյեմբերի 15-ին (№ 173), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամր, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար Ժողովածուի X հատորում, 1947 թվականին։

1. Ըստ հունական դիցաբանության, Հեփեստոսը աստվածների դարբինն էր, կրակի և մետաղի աստվածը, որը բնակվում էր էտնա լեռան ստորոտում, ուր և գտնվում էր նրա դարբնոցը, Պարոնյանի ակնարկը վերաբերում է ստորգետնյա անցուղուն։


ՄԻՆԱՍՅԱՆՑ ԱՏԵՆԱԲԱՆՈՒԹՅՈԻՆԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1875 թ, նոյեմբերի 15-ին (№ 173), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին։

1. Մինասյանները, հավանաբար, դեղագործներ էին, որոնց դեղերի գովազդներն է ծաղրում Պարոնյանը։


ԲԱՐԵԽՆԱՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1875 թ. նոյեմբերի 22-ին (№ 174), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամր, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի XI հատորում, 1948 թվականին։