Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/70

Այս էջը սրբագրված է

աղջիկն մանչուն չհավնելով կամ մանչն աղջիկին — որոշեց որ աշակերտ մը երկու սեռե ըլլա, այսինքն, թե արու և թե էգ, որպեսզի աշակերտ մը մեծնալու ըլլա նե աղջիկ փնտրելու չստիպվի, և այո որոշմամբ սկսավ զանոնք երկսեռ անվանել։ Եվ երբ տեսավ, որ բարի է, գրաբարով ու աշխարհաբարով նոր լեզու մը շինեց, որպեսզի քիչ մալ գրականության ճյուղը մշակել։

Ի հաստատություն մեր այս պատմածներուն Քրիստոստուր էֆենտիին մեկ նամակն ազգային բանասիրաց ուշադրությանը կը ներկայացնենք․

«Արգո թվաբանության դասատու.

Ձեր կամոքը ուզեցիք, որ երկսեռ աշակերտաց (որձ և էդ ըսել կուզե) ազգային երգերու դասավանդել, զոր շնորհակալությամբ, հաճությամբ պատասխանեցիք, բայց կը խնդրեմ, որ մինչև ցարդ դաս տված (մեծապատիվ) երգերուդ (պատվարժան) ցանկը շինես և արգո դաստիարակաց հանձնեք և հայսմ հետե (մինչև հավիտյան) ինչ երգ որ դաս տաք, մեզ իմացնեք, զի արձանագրեսցի ի տոմար արձանագրության վարժարանաց,

Տեսուչ
Քրիստոստուր Ղազարոսյան»

և ահա այսպես հանձնան եր (շահու), Քրիստոստուր էֆենտին մրջյունի համառությամբ մեկ կողմեն ձմեռվան պաշար կը պատրաստե, մյուս կողմեն ալ ազգային երկսեռ մանկտին կը դաստիարակե։

Հուսալի Է, որ ազգային երկսեռ աշակերտներն եթե ոչ իրենց տնօրենին շարադրությանը չափ, գոնե անկից նվազ աղեկ շարադրություններով ու դաստիարակությամբ ապագային մեջ ազգին օգտակար անդամներ կըլլան:


«ՄԱՍԻՍ» ԴԱՐՁՅԱԼ ՍԱՀՄԱՆԵՆ ԴՈՒՐՍ

Մասիս պատվական թերթին օձիքը բնավ ձգելու չգար, թշվառականը միջոց մը գտնելուն պես անպատճառ շողոքորթություն մը պիտի ընե, չընե, նե ան՝ գիշեր չկրնար քնանալ։

Այս թերթն, որ ըստ ոմանց պատվական է և ըստ ոմանց պնակալեզ, յուր վերջին թիվերեն մեկուն մեջ հայկական հանճարներ ըսելով քանի մը լուրեր կուտա¹, որոնց արդարև երկուքն հայոց