Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/708

Այս էջը սրբագրված է

ՏԱ՜Տ... ՏԱ՜Տ... ՏԱ՜ՏԻՍ...

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1876 թ. հունիսի 12-ին (№ 186), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ․ Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին։

1. «Թատրոն» — «Թատրոն բարեկամ մանկանց»․ մանկական առաջին հանդեսը, լույս է տեսել Պոլսում 1876—1878 թթ., Հ. Պարոնյանի խմբագրությամբ։

2. «Մեծ Թատրոնը» իր՝ «Թատրոնս շաբաթաթերթն էր. այսպես է անվանել՝ չշփոթելու համար «Թատրոն մանկանցի» հետ։


ՆԱՄԱԿԱՆԻ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1876 թ. հունիսի 26-ին (№ 187), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին։

1. «Առ Տ. էֆենտի Ե.» — Հավանաբար ակնարկը վերաբերում է ազգային վերադաս մարմիններում գործող որևէ հարուստի։


ԱՌ ԸՆԹԵՐՑՈՂՍ «ԹԱՏՐՈՆԻ»

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1876 թ. հուլիսի 3-ին (№ 188)։


ԿԱՄԱՎՈՐԸ ՈՒ ԹԻՖԹԻԿԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1876 թ. հուլիսի 3-ին (№ 188)։

1. «Մեճիտիեի նշանը» սուլթան Մեճիդի անունով պատվանշանն էր։


ԱՌԵՎՏՐԱԿԱՆ

Առաջին անգաս լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1876 թ. հուլիսի 3-ին (№ 188), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար Ժողովածուի X հատորում, 1947 թվականին։


ԱՂՈԹՔՍ Ո՞Վ ԸՆԵԼՈՒ Է

Առաջին անգամ լոսս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1876 թ. հուլիսի 10-ին (X 189)։

1. «Ընկալ քաղցրութեամբ, Տէր Աստուած հզօր, զդառնացողիս զաղաչանս» — Գ. Նարեկացի, Մատեան ողբերգութեան, Բան ԺԹ, հատված Գ (Կ. Պոլիս, 1845)։

2. «Մատիր գթութեամթ առ պատկառեալս դիմօք» — Գ. Նարեկացի. Մատեան ողբերգութեան, Բան ԺԲ. հատված Գ։

3. «Փարատեա, ամենապարգև, զամօթական տխրութիոնս» — Գ. Նարեկացի. Մատեան ողբերգութեան, Բան ԺԲ, հատված Գ։

4. «...Բարձր յինէն, ողորմած, զանբերելի ծանրութիւնո» — Գ. Նարեկացի․ Մատեան ողբերգութեան. Բան ԺԲ, հատված Գ։

5. «Անջրպետեա, հնարաւոր, զմահացու կրթութիւնս» — Գ. Նարեկացի, Մատեան ողբերգութեան, Րան ԺԲ, հատված Գ: