Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/71

Այս էջը սրբագրված է

համար բերկրառիթ կրնան համարվիլ։ Բայց որովհետև Մասիս՝ Օտյան էֆենտիին «խելացին այն է, որ պարագաներեն օգուտ քաղել գիտես խոսքը անգամ մը լսելով՝ ամեն պարագաներեն շողոքորթություն կը քաղե և մեկու մը կուտա զայն, այս անգամ ալ հիշյալ լուրերուն տակը լուր մալ կավելցնե սապես։

Կը լսենք, որ... յան... գոր... տիի... սես աղան ալ, որ ճարտարապետություն կը սորվի երկրորդ կարգեն առաջին կարգը անցած է...

Ի՜նչ հանճար... աշակերտ մը, որ երկրորդ կարգեն առաջին կարգը կանցնի...

Կերևա, որ պատվական կամ պնակալեզ Մասիսի արգո խմբագիր մեծապատիվ Կարապետ էֆենտի Ութուճյան դպրոց եղած ատեն տարիներով մեկ կարգի մեջ մնալու սովորությունն ունեցած ըլլալով մեկ կարգեն մյուս կարգը անցնիլն իրեն համար հանճար կը համարվի կոր։

Ամենքնիս ալ համոզված ըլլալով, որ Մասիս շողոքորթութենե դուրս չկրնար ապրիլ, ինչպես ձուկն ջուրեն դուրս, ըսած ենք իրեն. Մասի՛ս, շողոքորթե՛, բայց գոնե չափով գործածե շողոքորթությունը։

Ի՞նչ ընեմ, աղբար, ես ալ սա անպիտանը չափով չեմ կրնար կոր գործածել, կըսե մեզի։

— Ինչո՞ւ չկարենաս գործածել, Մասիս, անիկա օղի չէ, գինի չե, ծխախոտ չե, կամքը քուկդ է, ուզես նե կրնաս քիչ գործածել։

— Քիչ գործածեմ նե ալ, քեյֆ մը չեմ զգար կոր։

Ասանկ մարգուն ի՞նչ կըսես, անգամ մը շողոքորթության սիրահարած է, և որովհետև մարդս ալ յուր սիրած բանին միշտ աղեկ կողմը կը տեսնե, իրեն այնպես կը թվի, որ շողոքորթությունը մեծ առաքինություն մէ և թե աշխարհիս վրա շողոքորթութեն և ավելի անուշ բան չկա։

Ո՜վ սիրուհվույդ հավատարիմ սիրա՛կան, սիրե շողոքորթությունը որչափ որ կրնաս և ես իմ կողմես կը բարեմաղթեմ, որ երկուքնիդ մեկ բարձի վրա ծերանաք...


ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Նոյեմբեր քսանչորսին Տպագրական տեսչության կողմե հետևյալն ընդունեցինք.