5. Արևելյան խնդիրք ծագեց XVIII դարի վերջին քառորդում, երբ սկսվեց Օսմանյան կայսրության անկումը և եվրոպական պետությունների ղեկավար շրջաններում առաջադրվեց Թուրքիայի վերաբաժանման հարցը։
6. «Քոմիսիոն խան» — Տե՛ս «Դրամական պտույտ մը», ծանոթ. № 1։
7. «Տեր, թող դոցա, զի ոչ գիտեն զինչ գործեն» — «Ես Յիսուս ասէ, Հայր, թող դոցա զի ոչ գիտեն զինչ գործեն». Ղուկ․ ԻԳ․ 34։
<ԿԵՐԵՎԱ, Թե ՄԱՍԻՍԻ...>
Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում» անստորագիր, 1876 թ. նոյեմբերի 13-ին (№ 206), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին։
1. Ակնարկը վերաբերում է ազգային գործիչ Հովհ. Նուրյանի դեմ «Մասիսում» տպագրված քննադատական խիստ հոդվածին, Տե՛ս «Մասիս», 1876 թ., նոյ. 6. № 1902։
ՁԻԵՐՈՒՆ ԵՎ ԷՇԵՐՈՒՆ ՄԵԿ ՄԻԹԻՆԿԸ
Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», Հերմես ստորագրությամբ, 1876 թ. դեկտեմբերի 15-ին (№ 215)։
1. «Րուզնամե» — «Րուզնամե Մասիս», հայատառ թուրքերեն հավելված «Մասիսի»։
2. Մարսվանը՝ Մարզվանն է, որի էջերը հիշվել են երգիծական համեմատությունների առթիվ։
3. «...Փուլին ստակը» — Տե՛ս «Գուշակությունք «Թատրոնի», 1876 տարվույն համար», ծանոթ. № 6։
4. «Մեծ նախագահն խնդրագիրն Հավալե ճեմիեթիին տալով՝ անկից գործն Շենիր էմանեթի հավալե կընեն» — Մեծ նախագահը, խնդրագիրը հանձնելով խնդրակատար մարմնին, այնտեղից գործը հղում է քաղաքի ապահովական խորհրդին։
5. «Պորա ընկերություն» — Ամերիկյան միսիոներական ընկերություն, որն ուներ իր բաժանմունքը Պոլսում, նպատակն էր Աստվածաշնչի տարածումը։
6. Հերմեսը Պարոնյանն է (տե՛ս ծանոթագրությունների ներածությունը)։
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ «ԹԱՏՐՈՆԻ»
Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1876 թ. դեկտեմբերի 22-ին (№ 217), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին։
ԱՍՏ ՀԱՆԳՉԻ 1876 ԹՎԱԿԱՆ
ՀԻՇԱՏԱԿ ԱՆՄՈՌԱՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՉՔԱՎՈՐՈԻԹՅԱՆ,
ԵՎ ՔՐԻՍՏՈՆԵԻՑ ՎԻՃԱԿԻՆ ԲԱՐՎՈՔՄԱՆ
Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1877 թ. հունվարի 1-ին (№ 220), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին,
1․ «Մորդոյ որպէս խոտոյ են աւուրք իւր» — Սաղ. ԺԲ. 15։