Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/719

Այս էջը սրբագրված է

1․ «...Սըկե հունա» — Ոճ է. նշանակում է այստեղից այնտեղ։

2. «...Ուճուզ էթին չորպաաս տաթսըզ օլուր» — էժան մսի ապուրը անհամ է լինում։

3. «...ես оլուր օլմազ ավագերեցներեն չեմ» — Բառացի՝ եղած չեղած ավագերեցներից չեմ, այսինքն՝ սովորական ավագերեց չեմ։


ՉՈՐՐՈՐԴ ՏԱՐԵԴԱՐՁ «ԹԱՏՐՈՆԻ» ԾՆՆԴՅԱՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1877 թ. ապրիլի 6-ին (№ 245), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի IX հատորում, 1938 թվականին։


ԶՎԱՐՃԱԼԻՔ

<1>

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1877 թ․ ապրիլի 9-ին (№ 246), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին։

1. Ծաղրված է «Արշալույս Արարատյանի» գրաբարամոլությունը, շինծու, անհասկանալի լեզուն։

2. Մ. Յերազը աշխարհաբար լեզվի մեջ կատարեց որոշ փոփոխություններ, քմահաճ ներմուծումներ, որոնց հետևորդներից էր «Արշալույս Արարատյանը»։

3. Ըստ դիցաբանության, Արշալույսը առավոտյան աստվածուհին է. Պարոնյանը բառախաղով ծաղրել է «Արշալույս Արարատյան» թերթը, նույնացնելով այն Արշալույս աստվածուհու հետ:


ԺԱՄ ՄԸ «ԱՐՇԱԼՈԻՅՍԻՆ» ՀԵՏ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1877 թ. ապրիլի 13-ին (№ 247), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին։

1. Ինչպես նախորդում, սույն հոդվածի մեջ ևս «Արշալույս Արարատյանը» նույնացված է դիցաբանության Արշալույսի հետ. 37 տարեկան դուստրը «Արշալույս Արարատյանն» էր, հիմնադրված՝ 1840 թվականին։

2. «Արշալույս Արարատյանի» էջերում հաճախ էին տպագրվում Հոլլուեի դեղահատների հայտարարությունները։

3. Անցյալի թերթերում կային զանազան բաժիններ, որոնցից մեկն էլ կոչվում էր առևտրական։


ԽՄԲԱԳԻՐՆԵՐԻ ՄՏՄՏՈՒՔԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1877 թ. ապրիլի 13-ին (№ 247), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին։