Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/72

Այս էջը սրբագրված է

««Թատրոն նամ էրմենիճե ղազեթա աղրազե մյուպթենի
«մուհարիրաթ ճյումլեսինտեն օլմաք իւզրե Մուշտան ալարագ
«կեչեն ճումաա էրթեսի կյունքի նյուսխեսինե
«հյուլասաթեն տերճ իթտիկի մեքթուպուն էթրաֆրնա հյուգն
«ու մաթեմ ալամեթի վազ էթմիշ վե մեքթուպը մեղքյուրտե
«մյունտերիճ արաճիֆ վե մյուպալաղաթե պինա իտերեք
«զիյրինե թեճավուզի պաղի մյութալաաթ տախի իլավե
«էթմիշ օլտուղունտան իլանտեն իթիպարեն
«պիր մահ մյուտտեթլե թաթիլ իտիլմիշ տիր»։

91 թշրինի սանի 24 վե 92 զիլքատե 7.¹

Թատրոնի դադարումը, ինչպես որ կը հասկցվի վերոգրյալ ծանուցումեն, Մուշեն առնված նամակն սև գիծերով շրջապատելնես ու անոր վրա չափազանց լեզու գործածելնես հառաչ եկած է²։

Եթե գիտնայինք, որ սև շրջանակը մեր հասկցածեն տարբեր կերպով պիտի նկատվի, եթե գիտնայինք, որ մեր լեզուն չափազանց պիտի կարծվի, ո՛չ այդ սև գիծերը կը դնեինք, ո՛չ ալ այդ լեզուն կը գործածեինք։ Մենք այնպես համոզված Էինք, որ Մուշի նամակն սև շրջանակի մը մեջ դնելով հետևած էինք տպագրության այն ամենապարզ կանոնին, որով խմբագիրներն սև շրջանակի մեջ կառնեն տխուր լուրերն» մենք այդ լեզուն գործածելով վստահ էինք, որ մեղմ, օրինավոր, աղերսողի և գթություն հայցող թշվառի մը լեզուն կը խոսեինք. սխալած ենք եղեր, և մեր սխալանաց պատիժը կրեցինք։

Սակայն այս հարվածն մեզի այնքան դառն երևցավ, որ մինչև այսօր ուր որ սև գիծ մը կը տեսնանք կոր նե հազար մղոն հեռուեն կը քալենք կոր․ և աս ալ բնական է, կեոզ կեորտյուինտեն գորգար կըսե տաճկական առածը» և որովհետև մարդս պետք է որ վնասված բանե մը խրատվի և անկե հեռու փախչի, մենք ալ հրաման ղրկեցինք տպարան, որ թերթերնուս մեջ որչափ գիծ կա նե ամենն ալ դուրս վանե. թող գիծեն գալիք բարիքն Աստուծմեն գա։ Ասոր ի պատասխան՝ տպարանապետը հարցուցած էր, թե գիծն հանե տեղը ի՞նչ դնե։ Գիծերն հանե՛, տեղը ինչ կուզես նե՝ ան դիր, ըսինք իրեն։ Ուրախ ենք, որ տպարանապետն անմիջապես կատարեր է մեր խդիրքը, որով Թատրոնն այսօր առանց գծերու ներկայանալով, դադարման առիթ տվող բաներեն մին իր մեջեն. պակսեցուցած կըլլա։

Աստված մեյ մալ ասանկ ցավ չցցունե...