ԳՈՒՇԱԿՈԻԹՅՈՒՆՔ
Առաջին անգամ հրատարակվել Է «Լույսում», Մոգ ստորագրությամբ, 1882 թ. (№ 245)։
1. Երեսփոխանների վեճերն, անհամաձայնություններն ու ներքին պայքարը հաճախ վերածվում էին անձնական վիրավորանքի, մինչև իսկ ծեծի, իրար աթոռներ նետելով. Պարոնյանը նկատի ունի Ա. Արփիարյանի և Հ. Նուրյանի պայքարը, որը երեսփոխանական ժողովի աղմկահարույց դեպքերից մեկն էր։
ԲԱՌԵՐՈԻ ՍԱՀՄԱՆՆԵՐ
Առաջին անգամ հրատարակվել Է «Լույսում», Խտիղ ստարոգրությամբ, 1882 թ. (№ 251)։
1. «Օգսեն Խոնասարյան վառախլը — յալտըզլը հապերը» — Ծաղրում է Օ. Խոճասարյանի կեղծ ժողովրդականությունը, նմանեցնելով ոսկեզօծ դեղահատերի։
ԶՎԱՐՃԱԼԻՔ
Արգիլիքոս լրագիր
Առաջին անգամ հրատարակվել Է «Լույսում», Արքիլիքոս ստորագրությամբ, 1882 թվականին։
1. Թուրքերը Կրետե կղզուն Կիրիտ են ասում։
Հաջորդ քողարկված ակնարկը վերաբերում Է թուրք նվաճողների դեմ հույն բնակչության մղած զինված պայքարին, որը սկզբնավորվել էր դեռևս XVII դարի երկրորդ կեսից, երբ Կրետեն գրավեցին թուրքերը և պայքարն առավել սրվեց XIX դարում, Հունաստանի ազգային-ազատագրական շարժման ազդեցությամբ։
2. Թուրքերեն նարինջին բորթուկալ են ասում, քարտեզին՝ խարթա. բառախաղով պտուղը նույնացրել Է Պորտուգալիայի հետ՝ նախորդ քաղաքական ակնարկը քողարկելու միտումով,
3. Չեթելեն այն փայտիկն էր, որի վրա գրվում Էր ապառնի ստացած հացի քանակը։
4. Ներկայացնել Եգիպտոսո երկու գույներով՝ «ոսկեգույն» և «թխագույն» նշանակում է նկատի ունենալ նախ նրա բնական հարստությունը (ոսկեգույն) և երկրորդ, ժողովուրդը (թխագույն), որով պայքարի մեջ էր իրեն նվաճող անգլիացիների դեմ։
5. Աթինան Աթենքն է, այսինքն՝ Հունաստանը․ Քաթինան՝ հունական կանացի անուն, բառախաղ՝ Աթինա-Քաթինա։
6. Պանրի արտադրությամբ հռչակված Հոլանդիային անվանել է «պանիրներուն թագավոր»։
7. Թիթեռնիկին թուրքերեն քեբենիկ են ասում. բառախաղ՝ Քորենհակ-քեբենիկ։
8. «Պարոն Նորայրը» Բյոոզանդացին Է, որը Պոլսում ամուսնանալով շվեդուհի Սելմա Յակուբսոնի հետ, 1882 թ. մայիսի 16-ին մեկնում Է Շվեդիա։ Ճանապարհորդական իր տպավորությունները Բյուզանդացին ուղարկում է «Մասիսին», Խմբագրությունը՝ «Տ. Նորայր ի Շվետ» վերնագրով հրատարակում է նամակների մի շարք, որոնցից առաջինի մեջ ուղևորության տպավորության հետ, Բյուզանդացին խոսում է և իր հոգեվիճակի մասին, հատկապես կնոջը կարոտելու, նրան հանդիպելու մասին։