Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/724

Այս էջը սրբագրված է

«Գիտեք, ազնիվ բարեկամ, որ երկարամյա հանգստության համար ձեռնարկեցի այս ուղևորություն, և մեկնեցա ի Կ. Պոլսե ավստրիական շոգենավով մաքիսի 16-ին երեքշաբթի օրը։ Երկու տարի անընդհատ գաղիերեն — հայերեն բառարանին տպագրության զբաղվելե ետքը, խոնջյալ միտքս փոքր ինչ դադար խնդրեց, կարոտակեզ սիրտս փոքր ինչ դյուր և մխիթարություն իմ սիրելի կնոջս քով, որ լուսանկարչական արվեստանոց մը հաստատած է ի Ստոկհոլմ շատ տարիներն իվեր։ Ժամ մառաջ, վայրկյան մառաջ կը փափագեի տեսնել իմ կինս, անոր համար թղթատարի արադությունն ընտրեցի և սակայն որչափ համր կընթանային շոգենավ և շոգեկառք առ ի հասցնել զիս առ իմ անցկալին» («Մասիս», 1882, 13 հունիս, № 3200)։


ՀԱՆԵ, ԱՂՋԻԿՍ, ՀԱՆԵ

Առաջին անգամ հրատարակվել Է «Լույսում», անստորագիր, 1884 թ. (№ 425)։

1. «Քեչի պույնուզն» հատապտուղ Է. բառացի՝ այծի եղջյուր. բառախաղով ակնարկում Է Բյուզանդ Քեչյանին, որը «Մասիսում» քննադատել, եղջյուրահարել Է խմբագիր Ութուճյանին։

2․ «Սալաբուրյա կիտիեորսուն... էլվերիր քի կյունտելիք չըգըսըն» —

Օրորվելով գնում ես,
Հենվիր օջախին, գոլորշին դուրս դա,
Լվացարարությունը վատ էր միթե՝
Կարևոր է, որ օրապահիկ ելե։

3. Ծաղրել Է «Փունջի» անգործությունը, որի համար առաջարկում է նրան թուխս (կոլոշկա) նստիլ։

4. «Պեն պիլիրիմ կիթտիյիմ յոլումը... քիմոե պյուքեմեզ պենիմ գոլումբ» —

Ես գիտեմ գնացած ճանապարհս,
Կլլեցրի ցանկացած խաղը,
Մի աչքս Հռոմին է նայում՝
Ոչ ոք չի կարող իմ թևը ճկել.

Քննադատել Է «Թերճեմանի Էֆքյար» հայատառ թուրքերեն թերթի խմբագիր Տ. Ճիվելեկյանին, որը կաթոլիկ Էր և որի բարոյական հենարանը Հռոմն էր։

5. «Ինձի կըսեն ալան քենտինտեն» — Բառացի՝ իրենից առնող իմաստը՝ մեծամտություն։

6. «Փարայա պազալըմ, փարայա» — Դրամին նայինք, դրամին։

7. Խայթել Է «Հայրենիք» օրաթերթի դրամամոլությունը։

8. Ծաղրված է հայ բողոքականների օրգան «Ավետաբերը»:

9. «Գրական և իմաստասիրական շարժում» ամսագրի խմբագիրը Ե. Տեմիրճիպաշյանն Էր, հայտնի իր բարդ մտածողությամբ ու խրթին բառապաշարով. նա իր երկերում հաճախ էր վկայակոչում ֆրանսիացի փիլիսոփա—լեզվագետ Է. Լիտրեին։

10. «Ընտանիք» — Կիսամսյա հանդես բարոյական, տնտեսական և այլ պիտանի գիտելյաց. լույս Է տեսել Պոլսում 1883 թ.՝ Տ. Աշճյանի և Ս. Գափամաճյանի խմբագրությամբ։