Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/733

Այս էջը սրբագրված է

2. «Լապաեր Դիոգենեսյան» — «Լապտեր Դիոգենեսյան», զավեշտական շաբաթաթերթ, լույս է տեսել Պոլսում՝ 1883—1888 թթ., Ի. Տերենցի խմբագրությամբ։

3. Տե՛ս «Հիմարություն հիմարությանց ամենայն ինչ հիմարություն է», ծանոթ. № 1։


ԿԵՑՑԵ՜Ն ԻՆՉ ԻՆՉ ՆԿԱՏՈՒՄՆԵՐ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1885 թ. հունվարին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։

1․ Նկատի ունի ազգային երեսփոխան Սիմոն Մաքսուտյանին, որը եղել Է քաղաքական ժողովի ատենապետ։


ԱԹՈՌԱԳՈՐԾՆ ԵՎ ԳԵՐԱՊԱՏԻՎՆ

Առաջին անգամ լույս Է տեսել «Խիկարում», անստորագիր, 1885 թ. հունվարին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1935 թվականին։

1․ Ակնարկում է Խորեն Նարպեյին։

2. «...կը խոստանաք և չեք վճարեր», այսինքն՝ երեսփոխաններին խոստումներ եք տալիս ձեզ պատրիարք ընտրելու համար և չեք կատարում։


ՀԱՂԱԳՍ ՉԱՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1885 թ. հունվարին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։

1. Ակնարկը վերաբերում է Ա. Արփիարյանին:


ԴԻՏՈՂՈՒԹՅՈԻՆՔ «ԽԻԿԱՐԻ»

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1885 թ. հունվարին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VI հատորում, 1935 թվականին։ Լույս է տեսել Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Ընտիր երկերի երկհատորյակում, 1955 թվականին.

1. Նկատի ունի «Բեմական հառաջադիմական ընկերությունը» (տե՛ս «Օրագրությունք Խիկարի», ծանոթ. № 16)։

2. «...երկաթապետական, կտավապետական և բրդապետական միությունն ամրացնել է նպատակն», այսինքն երկաթի, կտավի և բրդի վաճառականների շահերը պաշտպանել։

3. «Հարուստներու գործիք» լրագիրը «Արևելքին» է համարվում։

4. Տե՛ս «Օրագրությունք Խիկարի», «4 սեպտեմբեր»։

5. «Հաճնո խնդիրը» օր. Նազիկի բռնի ամուսնության պատմությունն է, որին Պարոնյանը անդրադարձել է «Օրագրությունք Խիկարի» մեջ (տե՛ս «6 սեպտեմբեր», «7 սեպտեմբեր», «9 սեպտեմբեր»)։