Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/741

Այս էջը սրբագրված է

3. Տե՛ս «Իրերագով ընկերության մը պետքը», ծանոթ. № 2։

4. «Տյուսթուր» — Թուրքիայի օրենսգիրքը (Օրենքների ժողովածու)։


ԳԻՏՈԻԹՅՈԻՆԸ ՄԱՆԿԱՑՆԵԼ

Առաջին անգամ լույս Լ տեսել «Խիկարում», անստորագիր, 1886 թ․ նոյեմբերին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։

1. Ն. Բյուզանդացու Ֆրանս-հայերեն բառարանը։

2. Կանխավ երեխաներին զանազան գիտելիքներով ծանրաբեռնելը հավասար Է Գողգոթա բարձրանալու, այն լեռը, որն ըստ ավանդության, բարձրացավ Քրիստոսը՝ խաչը ուսին, դատապարտված մահվան։


ՀԱՍՏԱՏԱՄՏՈԻԹՅՈԻՆ

Առաջին անգամ լույս Է տեսել «Խիկարում», անստորագիր, 1886 թ. դեկտեմբերին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VII հատորում, 1936 թվականին։

1. «Սըհհեթի իֆատեմիզի իսպաթ իթմեք ուզրե, թելեվվուն իլե իսրար ու ինատըն, վեր պունլարն իթիտալ տերեճեսինաե պուլունան սեպաթըն էմսալլերինի» — «Այս բանի ճշմարտությունն ապացուցելու համար, հարատևության ու համառnտության և սրանց աստիճանի վրա գտնվող հաստատամտության օրինակները...» Մեջբերման նպատակն է ցույց տալ «Մանզումեի» բարդ, խրթին, անհասկանալի լեզուն։


1887

Առաջին անգամ լույս Է տեսել «Խիկարում», անստորագիր, 1887 թ, հունվարին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։

1. «Մարախ թե մարուխ». վերնագիրն է այն գրքի, ուր ապացուցվում էր, թե Հովհաննես Մկրտիչը անապատում սնվել է ոչ թե մարախով, այլ մի բույսով, որի անունն Էր մարուխ։

2. «Ծեր ի տաճէ քումմէ մի՛ պակասեսցի» — Պարոնյանի խոսքերը, նմանեցված Աստվածաշնչի ոճին։

3. «Ճաշակ» — «ճաշակ ոսկեղեն դպրութեան» (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VII հտ., «Նետ», ծանոթ. № 3)։

4. Ֆենելոնի «Տելեմակը» հայերեն թարգմանվել է մի քանի անգամ. «Նոր թարգմանիչը» Ամբ. վարդապետ Գալֆայանն էր, նար Պեյի եղբայրը։

5. Ծաղրված է «Արևելքի» և «Փունջի» մանվածապատ լեզուն։

6. «Մասիսի» երկու նոր խմբագիրները Ա. Արփիարյանն ու Լ. Բաշալյանն էին։

7. Ծաղրված է «Ճաշակ ոսկեղեն դպրության» պարբերականը, որ Լույս էր տեսնում V դարի գրաբարով։

8. «Ճաշակն ըսել կուզե, թե ne sator, ultra Crepldam... deteriora segnor «Ճաշակն» ըսել կուզե, թե կոշկակար, ոչ կոշիկներից վեր, ըստ այնմ, թե ամբողջ գլուխ, ամբողջ զգացում, և եթե մի նետեք մարգարիտները խոզերի առջև. ապա