Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/745

Այս էջը սրբագրված է

Պարոնյանի տողերը ջերմ համակրանքի նշան են ուղղված Խրիմյանին, որին միշտ գնահատել Է մեծ երգիծաբանը նրա ժողովրդականության համար։

5. Նկատի ունի Վահան վարդապետ Պարտիզակցուն։

6. «Երկրագունտի» խմբագիրը Ե. Տեմիրճիպաշյանն էր․


ՔԻՉ ԽՄԵԼ ՄԻՇՏ ԽՄԵԼ

Առաջին անգամ լույս Է տեսել «Խիկարում», անստորագիր, 1887 թ. հու- լիսին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VII հատորում, 1936 թվականին։

1. Բաքոսի տաճարը գինետունն է։

2. Ըստ Աստվածաշնչի ավանդության աստված հրամայեց Աբրահամին զոհաբերել իր միակ որդուն՝ Իսահակին։

3. Հոբը մարմնավորումն է համբերության և հավատքի առ աստված (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VIII հտ., «Թատերական» <3>, ծանոթ. № 1)։

4. Ակնարկում է Նոյի հարբեցողությանը (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողոժածու, VIII հտ., «Ժամանակը նշանի նույթուտրամանկմատրոգ», ծանոթ. № 7)։


ԿԱՐԾԻՔ ՀԱՅՏՆԵԼՈԻ ՀԱԶԱՐ ՈՒ ՄԵԿ ԵՂԱՆԱԿ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1887 թ. հուլիսին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VII հատորում, 1936 թվականին։

1. «Հաւատք քո կեցուցին զքեզ» — Մատթ., ԺԸ, 42։


ԴՅՈԻՌՆՅՈԻՌՆ ԵՎ ԱՎԱՆԱԿԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1887 թ. հուլիսին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VII հատորում, 1936 թվականին։

1. «Կախված կողովները» կանանց դուռնյուռներն են (տե՛ս բառարան)։

2. Ակնարկում է Երուսաղեմի սուրբ Հակոբ վանքի պարտքը (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, III հտ., «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ», «Գուսկունճուք», ծանոթ. № 2)։

3. «Զարթիք փառք իմ» — Եկեղեցական առավոտյան աղոթքներից մեկի սկզբնատողերը, Սաղ. ԾԶ, 9, ՃԷ, 3։

4. «Հրեշտա՞կ տեսավ». նկատի ունի Բաղաամ կախարդի հետ կապված ավանդությունը (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, III հտ., «Մեծապատիվ մուրացկանները», ծանոթ. № 1)։


ՎԱՐՁՈՒ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1887թ․ հուլիսին։

1. «Էվեթ Էֆենտիմ, պելի Էֆենտիմ, Էոյլե տիր Էֆենտիմ» — Այո՛, պարոնս, լսում եմ պարոնս, այգպես է պարոնս։