Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/749

Այս էջը սրբագրված է

1888

ՆՈՐ ՏԱՐԻ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1888 թ. հունվարին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամր, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VII հատորում, 1936 թվականին:

1. Ըստ հունական դիցաբանության, Կռոնոսը ժամանակի աստվածն է և հայրը աստվածների։

2. Ըստ հունական դիցաբանության, Հերան Կռոնոսը աղջիկը, Զևսի ավագ քույրը և կինն է, ամուսնության հովանավորուհին։

3. Ըստ հունական դիցաբանության, երկինքը և երկիրը աստվածություններ էին։

4. Ըստ հունական դիցաբանության, Արամազդը (Զևսը) աստվածների հայրն է, Կռոնոսի որդին։

5. «Պղուտոն», Պլուտոն. հունական դիցաբանության մեջ ստորերկրյա արքայուության՝ մեռած հոգիների աստվածը։ Սկզբնական շրջանում Պլուտոնը մարմնացնում էր ստորերկրյա խավարի, հետագայում նա դարձավ հարստություն պարգևողը, այստեղից և նրա անունը PlutoS, որը հունարեն նշանակում է հարստություն։

6«Statu guo» — Առկա գոյավիճակ։

7. «Խօսեցայ լեցուաւ իմով և ասացի, ցոյց ինձ, տէր, զկատարած իմ և զթիւ աւուրց իմոց քանիօ՞ն է, զի գիտացից թէ որչափ ինչ պակասեալ է յինէն» — «Սաղ.», ԼԸ, 5։

8. Մկրտիչ Սանասարյանի կտակով, Կարինում 1881 թ. հիմնադրվում է Սանասարյան վարժարանը, որը 1912 թ. փոխադրվում է Սեբաստիա և իր գոյությունը պահպանում է մինչև առաջին համաշխարհային պատերազմը՝ 1915 թիվը։

9. Հայտնի մանկավարժ, գրականագետ, թարգմանիչ Ռեթեոս Պերպերյանի 1876 թվականին հիմնադրած արական վարժարանը, որն իր գոյությունը պահպանեց մինչև 1922 թ. Կ. Պոլսում, ապա շարունակեց գործել Կահիրեում։

10. Մանկավարժ, բանաստեղծ Մկրտիչ Մեզպուրյանի 1879 թ. հիմնադրած իգական, գիշերօթիկ վարժարանը, որը նախապես՝ 1865 թվականից եղել է երկսեռ։

11. Գրականագետ, ուսուցիչ և լրագրող Հակոբ Գուրգեն։

12. «Միացյալ ընկերություն» — 1881 թ. Արարատյան, Կիլիկյան, Դպրոցասիրաց Արևելյան ընկերությունները ձուլվելով կազմեցին «Միացյալ ընկերություն Հայոց», որի դպրոցների թիվը արևմտյան Հայաստանի հայաշատ գավառներում հասավ մի քանի տասնյակի։

13. «Դպրոցասիրաց» — «Դպրոցասեր հայուհյաց» ընկերություն. հիմնադրվել է Կ. Պոլսում, 1878 թ., նպատակն էր գավառներում ծավալել կրթություն։

14. «Հայունյաց» — «Ազգանվեր հայուհյաց» ընկերություն, հիմնադրվել է Կ. Պոլսում, 1879 թվականին, բանաստեղծուհի Սիպիլի նախաձեռնությամբ (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, III հտ., «Պտույտ մը Պոսլո թաղերու մեջ», «Միջագյուղ», ծանոթ. № 4)։

15. «Խիզանու ընկերություն» — Վանի նահանգի Խիզան գավառի ազգաբնակչության նյութական վիճակը բարվոքելու համար հիմնված ընկերություն։

16. «ցուցի ձեզ զկատարած ձեր և զթիւ աւուրց ձերոց, զի գիտասջիք, թէ ամենայն ինչ պակասեալ է ի ձէնջ» — Պարոնյանի խոսքերը, կազմված ըստ № 7 ծանոթագրության։